«Menu.am»-ն ընդդեմ «menyu.am»-ի

Հանձնաժողովին դիմում բողոք է ներկայացրել  առաքման ծառայություններ իրականացնող «menu.am» ապրանքային նշանի սեփականատեր «Ինտերնետ  Փրոջեքթս» ընկերությունը՝ ընդդեմ «Կանդելլա» ՍՊԸ-ի: Ըստ բողոքի, «Կանդելլա» ՍՊԸ-ին է պատկանում նույնանման ծառայություններ իրականացնող «buy.am» կայքը, սակայն, ընկերությունը գրանցել է նաև մեկ տառի տարբերությամբ՝  «menyu.am» դոմենը, որը ուղղորդում է դեպի   «buy.am»: Այսինքն, սպառողը ինտերնետային էջում հավաքելով «menyu.am», մեխանիկորեն հայտնվում է «buy.am»-ում և պատվերներ է կատարում այդ կայքի միջոցով: Ըստ բողոքող կողմի, նմանատիպ խախտումները լայն տարածում են գտնում, երբ հայտնի ապրանքային նշանին և դոմենին նմանակող դոմեն է գրանցվում՝ սպառողներին ուղղորդելով օգտվել իրենց ծառայություններից: Հանձնաժողովը վարույթի ընթացքում պարզել է, որ «Կանդելլայի» նման վարքագիծը կարող է սպառողների մոտ շփոթություն առաջացնել «menu.am»-ի սպառողների մոտ, քանի որ շատերը, գովազդային հոլովակներում կամ այլ աղբյուրներից տեղեկացել են «menu.am» կայքի մասին, մտաբերել են այն հայերեն, որպես  «Մենյու Էյ Էմ»: Շատ մեծ է հավանականությունը, որ օնլայն ընկերության ծառայություններին դիմելու նպատակով «menu.am» դոմենի փոխարեն հավաքեն  «menyu.am» և հայտնվեն «buy.am» հասցեով կայքում: Ակնհայտ է, որ «menyu.am» կայքը շփոթության աստիճան նման է «menu.am» դոմենին և ապրանքային նշանին, որոնք հայերենում հնչում են ամբողջությամբ նույնական: ՏՄՊՊՀ որոշմամբ, «menyu.am» կայքի օգտագործումը և այն «buy.am» կայքին ուղղորդումը հանդիսանում է «menu.am» կայքի և ապրանքային նշանի սեփականատիրոջ նկատմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորում, ինչի համար «Կանդելլա» ՍՊԸ-ն ստացավ նախազգուշացում՝ խախտումը սեղմ ժամկետում վերացնելու հանձնարարականով: ՏՄՊՊՀ

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am