ԼՂ շփման գծում խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների տեղաբաշխումը մնում է արդիական. Մ. Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում այսօր ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Իր ելույթում Մելքումյանն ասել է. «Հայաստանի համար փախստականների խնդիրը նույնպես շատ կարևոր է և արդիական՝ Սիրիայից ներգաղթող փախստականների առումով: Այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ընդունել է ավելի քան 22000 փախստականների: Սակայն մենք պետք է այսօր ոչ միայն քննարկենք, այլև գտնենք համարժեք լուծումներ, այդ թվում՝ Եվրոպայում և այլ երկրներում համանման իրավիճակների լուծման նպատակով: Այդ գործընթացին գնահատականներ տալու համար նույնիսկ մենք չունենք համապատասխան գործիքներ, որովհետև տարբեր երկրներում, կախված փախստականների թվականից, նրանց՝ տեղում հարմարվելու պայմաններից, սոցիալական, կրթական, առողջապահական և այլ կենսաապահովման խնդիրների լուծման ծախսերի միջև կան հսկայական տարբերություններ: Ուստի մենք պետք է ունենանք գնահատման համարժեք մեխանիզմներ: Հայաստանին հաջողվել է լուծել Սիրիայից ներգաղթած փախստականների կրթական, աշխատանքին հարմարվելու, ավելին՝ աշխատանքի տեղավորման շատ հարցեր՝ առանց արտաքին ֆինանսավորման աղբյուրների: Սակայն բոլոր տարածաշրջաններում էլ, այդ թվում և Հայաստանում անհնար կլինի լուծել վերը նշված բոլոր հարցերը առանց կայուն տարածաշրջանի առկայության: Ուստի ես գտնում եմ, որ այդ թվում ԼՂՀ և ադրբեջանական սահմանին տիրող վերջին իրադարձությունները այլընտրանք չունեն, քան ԵԱՀԿ մինսկի խմբի շրջանակներում խնդրի խաղաղ կարգավորումը: Այդ նպատակով առավել քան արդիական է մնում կոնֆլիկտի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող տեխնիկական միջոցների անհապաղ տեղաբաշխումը»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am