Վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է. Կոլերով

168 ժամի. 44-օրյա ողբերգական պատերազմի հանգամանքների բացահայտումը հայաստանյան հանրության գլխավոր պահանջն է: Թեև ՀՀ իշխանությունները նշում են, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվելու, քիչ հավանական է, որ հանրությունը ստանա իր բոլոր հարցերի պատասխանները, հատկապես, երբ իշխանություններն այս թեմայի շրջանակում արդեն մի շարք կարևոր ուղղություններով հակասական մեկնաբանություններ են տվել և զբաղված են այս պատերազմի արդյունքների հարցում իրենց մեղավորության, պատասխանատվության կրճատմամբ և ընդհանրապես բացառմամբ:

Թեև պատերազմի օրերին, օրինակ, Նիկոլ Փաշինյանը նշում էր, որ պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց ոչ անսպասելի, գիտեին և սպասում էին, հարցն այն էր, թե կոնկրետ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին, նախօրեին ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ:

Մեկ այլ հարցի ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ 2000-ականների մեկնարկից Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը պատրաստվում է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:

«Երբ քննիչ հանձնաժողովը կձևավորվի և հետախուզության զեկույցներին հասանելիության կունենա, կտեսնեք, որ այնտեղ պարբերաբար այդ գնահատականը կա, որ հավանականություն կա պատերազմի: Այսինքն, այդտեղ գաղտնիք այդ առումով չկա: Այո, տեղը և ժամը չենք իմացել»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիր կար հնարավոր պատերազմի մասշտաբների հետ կապված:

Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, նման մասշտաբային պատերազմը, որի առաջին իսկ ժամերի ընթացքում, ըստ տարբեր տվյալների, հայկական կողմը կորցրել է հրետանու, հակաօդային ուժերի զգալի մասը, իշխանության, պետական կառույցների համար սկսվել է անսպասելի: Բացի այս, համացանցը ողողված է տարբեր հարցազրույցներով, կանխատեսումներով, տեղեկություններով այն մասին, որ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ էր նախապատրաստում, ինչը զարմանալիորեն անսպասելի էր իշխանությունների՝ ՊՆ-ի, Արցախի ՊԲ-ի և այլ պատկան կառույցների համար, ինչն աղետալի հանգամանք է: Այնուամենայնիվ ուշագրավ է նաև այն, թե ինչ կարծիք ունեն այս հակամարտությամբ զբաղվող օտարերկրյա վերլուծաբանները ՀՀ իշխանությունների պնդումների մասին, թե տեղյակ չեն եղել Ադրբեջանի հարձակման մասին:

168 ժամի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն ասաց, որ շատ փաստեր կան, օրինակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ ռուսները Հայաստանին տրամադրել են առանց հրթիռների կործանիչներ:

«Դա կա՛մ դավաճանություն է նրանց կողմից, ովքեր այդ ինքնաթիռներն առանց հրթիռների գնել են, կա՛մ մասնագիտական անպիտանություն: Ինչո՞ւ են այդ դեպքում գնում առանց հրթիռի ինքնաթիռ, թռչուններին քշելու համա՞ր: Այսինքն՝ ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր գնել զենք՝ առանց համապատասխան զինամթերքի: Նման օրինակներ շատ երկար կարելի է թվարկել: Այս ամենից ես եզրակացություն եմ անում, որ Փաշինյանը չի պատրաստվել պատերազմի, քանի որ, նույնիսկ ամենապարզ ողջամտությունից ելնելով, ունենալով Ղարաբաղյան խնդիր, ամեն օր պետք է պատրաստվել պատերազմի: Նրա հռետորաբանությունում նախորդ իշխանությունների դեմ շատ էին խոսքերն այն մասին, որ հին իշխանությունները չէին պատրաստվել պատերազմի այնպես, ինչպես հարկն է: Նրա իսկ հայտարարությունից ստացվում է, որ նա ևս չի պատրաստվել պատերազմի: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այդ հռոտորաբանությունը: Ես չեմ խոսի այն բազմաթիվ ապացույցների մասին, որ Հադրութը, Շուշին, այլ վայրերը պատերազմի ընթացքում չեն պաշտպանվել անհրաժեշտ մակարդակով: Ես չեմ խոսի այն մասին, որ կամավորներին պահում էին ՀՀ տարածքում և թույլ չէին տալիս ռազմաճակատ մեկնել 3 և ավելի օրեր: Ես չեմ խոսի այն մասին, որ Հայաստանը չի օգտագործել վերջին պատերազմի ընթացքում իր բոլոր ուժերը, որոնք կարող էր օգտագործել: Չեմ ասի, որ մեծաթիվ կարևորագույն տնտեսական օբյեկտներ Ղարաբաղի տարածքում հանձնվել են հակառակորդին և շարքից դուրս չեն բերվել, որը լուրջ կասկածներ է հարուցում կապիտուլյացիայի «մաքրության» հարցում: Այս ամենը հայկական ինքնավերլուծության առարկա պետք է լինի»,- ասաց նա:

Կոլերովը նշեց, որ կարելի է 200 տարի քննարկել, ինչպես Տիգրան Մեծին և Ծովից ծով Հայաստանը, սակայն ինքնավերլուծություն է հարկավոր:

«Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ նման ուսումնասիրություն, նման տրիբունալ չի բացվել, չի սկսվել այն պատճառով, որովհետև այն շոշափում է ներկայիս իշխանության շահերը: Եվ ես կարծում եմ, որ ցանկացած այլ իշխանություն անպայմանորեն հետաքննելու է սա»,- ընդգծեց Կոլերովը:

«Ռեգնում»-ի խմբագիրն ասաց, որ ռազմական հարցերով մասնագետ չէ, ուստի կարող է կիսել իր մտահոգությունները:

«Իմ անհանգստությունը հետևյալ կերպ է հնչում՝ վախենամ, որ այս կապիտուլյացիան դավաճանության հետևանք է: Ահա թե ինչ եմ ես մտածում»,- ասաց Կոլերովը:

Սակայն Կոլերովը չի կարծում, որ այս հարցում միմիայն իշխանություններին է պետք մեղադրել:

«Դասալիքների տարբեր տվյալներ են բերվում, մեկն ասում է՝ 10.000, մյուսը՝ 5000, բայց սրանք ահռելի թվեր են, կան վկայություններ, որ եղել են Ղարաբաղից փախստականներ, եղել են շատ երիտասարդ տղամարդիկ նրանց շարքում, որոնք չպետք է լինեին փախստական, մենք նախկինում խոսել ենք, և ես Ձեզ ասել եմ իմ կարծիքն այն տեսանյութի մասին, որում հայ զինվորականները հանձնվում են ադրբեջանցի զինվորականներին, և այդ տեսանյութում աչք է ծակում այն, որ նրանք միայն ավտոմատ ունեին, ինչպե՞ս կարելի է նորմալ պատերազմել, եթե դու միայն ավտոմատ ունես: Այս ողբերգությունը, Հայաստանի պարտությունը Ղարաբաղում կրում է մեծ պատմական իմաստ, ես կարծում եմ, որ այս պարտությունն ընդհանուր առմամբ քաղաքական դասի պարտություն է: Դուք գիտեք՝ ես շատ եմ սիրում Ղարաբաղը, դա ինձ համար եղել է վերջին ժամանակների հայության ամենամեծ ձեռքբերումը, ուստի ծանր եմ տանում այս պարտությունը, հայությունը, մենք պետք է մտածենք, թե ինչու պարտվեցինք: Իսկ ի՞նչ ենք մենք լսում՝ ռուսներն են մեղավոր, սերժերն են մեղավոր, ռուսները չօգնեցին, ռուսները պայմանավորվել են․․․»,- ասաց Կոլերովը:

Ամփոփելով իր խոսքը, որը ՀՀ իշխանությունների մասին էր, նա շեշտեց, որ դավադրությանը չի հավատում: «Մարդկային հիմարությունն ավելի սարսափելի բան է, քան ցանկացած դավադրություն, քանի որ դավադրությունը կանխատեսելի է, դավադրությունն ունի վատ իրականացնողներ, տրամաբանություն, իսկ հիմարությունը բացարձակ անկանխատեսելի է»,- ասաց Կոլերովը:

դիտվել է 626 անգամ
Լրահոս
Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Ոչնչացվել է ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոլոկացիոն համալիր Հոդվածների կանչ` «Caucasus Heritage and Identity Studies (CHIS)» միջազգային պարբերականում Ինչու՞ է ԱՄՆ շահերից բխում Հորմուզի նեղուցի փակումը. Վահե Դավթյան Իրանում դպրոցի հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը Վարուժան Գեղամյան. Մի բան հստակ է. մեր տարածաշրջանը մտավ բռնության, անկայունության և բախումների նոր փուլ Իրանի զինված ուժերը հարված են հասցրել Թել Ավիվին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի որդու սպանության գործողությունը ձախողվել է Փաշինյանը «բզում» է Արտաշատի համայնքապետին, որ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի բիզնեսից չխոսի․ տեսանյութ Մարդու վրայից, էն էլ հանրային դեմքի, էն էլ պաշտոնյայի, չպիտի ճպճպան ձեթի հոտ գա․․․ Լուրեր են տարածվում այն մասին,որ դավաճանին իր խանութից այսօր դուրս արած արտաշատցուն սկսել են «նեղել» Չինաստանը մտահոգություն է հայտնել Իրանին հասցվող հարվածների կապակցությամբ Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ում «Պերաշկի խեղդելու» հերթական շոուն Փաշինյան Նիկոլը վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 41 մլրդ դրամի պարգևավճար է բաժանել Աբովյանում 24-ամյա երիտասարդի դաժան սպանության մանրամասները Թրամփն ԱՄՆ կոնգրեսին տեղեկացրել է Իրանին հարվածելու ծրագրի մասին․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ 100-ից ավելի բեռնատար, բքի պատճառով, չեն կարողանում Ջաջուռի ոլորաններով անցնել Մոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. Ոսկանյան Այդ դեպքում Իսրայելի վարչապետ Նեթանյահուն անձամբ կհայտներ նման լուրը Տարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ Սուրենյանց Իսրայելական ԶԼՄ-ները հայտնում են Խամենեի սպանության մասին ԱՄԷ-ն դատապարտել է իրանական հարվածները․ կա զոհ Прогноз из 2012: Владимир Жириновский — о кризисе на Ближнем Востоке
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am