Արփինե Հովհաննիսյանը եվրոպացիներին ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը և խոսել ԵԽԽՎ-ում դրա անհրաժեշտության մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ -ում ՀՀ ԱԺ պավիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյաը ԵԽԽՎ նիստում «Կառավարման ոլորտում անաչառության խթանումը որպես քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար» հարցի քննարկման ժամանակ ԵԺԿ խմբի անունից ելույթ է ունեցել և խոսել եվրոպական կառույցում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունից։ Նա մասնավորապես, իր ելույթում ասել է. «Ինչպես Ջո Բայդենը մեկ անգամ նշել է «Կոռուպցիայի դեմ պայքարը միայն լավ կառավարումը չէ: Դա ինքնապաշտպանություն է: Դա հայրենասիրություն է»: Զեկուցողն արդարացիորեն նշել է իր զեկույցում, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր առանձնահատկություններից է քաղաքական և մշակութային այնպիսի միջավայր խթանելը, որը կնպաստի կոռուպցիային դիմակայող հասարակության կայացմանը: Իրականում, եթե մենք դիտարկենք միջազգային համաձայնագրերը՝ Ջակարտայի սկզբունքներից մինչը ՄԱԿ-ի ‹‹Կոռուպցիայի դեմ պայքայի կոնվենցիան››, ապա կտեսնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում առկա է 3 բաղադրիչ. կրթություն, կանխարգելում և պայքար: Իրականում մենք պետք է սկսենք հենց թիրախավորված կրթությունից և շարունակենք այդ ուղին: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ իմ երկրում կատարված մի շարք կարևոր զարգացումներով՝ ուղղված այս խնդրին: Երկու շաբաթ առաջ մենք ստեղծեցինք կոռուպցիայի կանխարգելման անկախ և ինքնավար հանձնաժողով: Առաջին անգամ նախատեսեցինք ազդարարաների պաշտպանության մեխանիզմներ, որոնք լիովին համապատասխանում են Վեհաժողովի որոշումներին: Նախատեսվում է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա ազդարարներին անանուն կերպով հաղորդում ներկայացնել հանցագործությունների վերաբերյալ: Մենք ավելացրել ենք այն բարձրաստիճան պաշտոնատար անձանց քանակը, ովքեր գույքի, եկամուտների և դրամական միջոցների վերաբերյալ հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեն: Ավելին, քրեականացվել է ապօրինի հարստացումը և կանխիկ գործառնությունները սահմանափակվել են: Նման առաջադիմական կագրավորումների ցանկը կարելի է շարունակել: Հարգելի գործընկերներ, Այս դահլիճում կոռուպցիայի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ այն կոռուպցիոն սկանդալներին, որոնք առնչվում են այս Վեհաժողովի մի շարք անդամների անունների հետ: Դժբախտաբար, կոռուպցիան այլևս միայն գաղափար կամ թեմա չէ, այլ այն ունի դեմք, այն ունի իր հասցեատերերը: Ցավոք սրտի, մենք լուրջ չէինք վերաբերում այդ երևույթին և դիտարկում էինք միայն որպես բամբասանք, որպես հնարավոր ճնշում մեր կարծիքի վրա, երբ խոսում էինք դրա մասին: Բայց փաստը մնում է այն, որ մենք այժմ դրա մասին խոսում ենք բացեիբաց` ի հակադրություն մի քանի տարի առաջ գոյություն ունեցող իրողության, երբ շատ զգուշավորությամբ կամ վերապահումներով էինք խոսում դրա մասին: Ես չեմ ուզում ընդունել, որ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք կոռուպցիոն սկանդալներն են, կարող են ստվերել այն արժեքները, որ մենք կրում ենք: Անկասկած է, որ այստեղ յուրաքանչյուրը ներկայացնում է իր երկրի շահը, բայց ես հավատում եմ, որ մենք բոլորս այստեղ ենք պատվիրակվել ոչ միայն պաշտպանելու մեր ազգային շահերը, այլև մենք ունենք մեկ ընդհանուր առաքելություն, սերնդափոխության առաքելություն: Մենք այս Վեհհաժողովում ենք այն անկյունքարային արժեքների շարունակականությունը ապահովելու համար, որոնք հաստատվել են Վեհաժողովի հիմնադրումից՝ 1949 թվականից ի վեր: Ի՞նչ ենք մենք փոխանցելու մեր սերունդներին: Հուսով եմ ՝ ոչ կաշառելու և այդ կերպ հարցեր լուծելու սկզբունքն ու ընթացակարգերը: Հարգարժան գործընկերներ, Այսօրվա քննարկումը այն բանի վկայությունն էր, որ մեր մեծամասնության դիրքորոշումն է` պահել մեր հիմնական արժեքները և այս օրրանը սկզբնական տեսքով: Այդ իսկ պատճառով մենք շատ կարևորում և ողջունում ենք երեկ կոռուպցիոն սկանդալների հարցով հետաքննության մարմնի ստեղծումը»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am