«Արցախ չմեկնելու պատճառը Ալիևի արգե՞լքն է, ու գերի ընկնելու վա՞խը, թե...». Արեգնազ Մանուկյան-Ալեն Սիմոնյան բանավեճն ԱԺ-ում (video)

«Պարոն Սիմոնյան, ի դեպ նշեմ՝ հենց նոր հնչում էր այն օրհներգը, որը Դուք այդպես ջանադրաբար փորձում էիք փոխել: ԱԺ նախագահը նիստերում գերազանցել է լիազորությունները և կամայականորեն կիրառել ԱԺ կանոնակարգի դրույթները: Հուսով եմ՝ հետայսու այդպես չի լինի: Ինչու եմ հուսով, քանի որ ենթադրվում է, որ այն օրերին ինչ-ինչ պատճառներով լարված եք եղել, իսկ հիմա, դատելով համացանցում առկա ձեր ու ձեր ընկերների Միկոնոսյան գերթանկարժեք հանգստի ու դիսկոտեկային ժամանցների կադրերից, լարվածությունն անցած պետք է լինի: Ի դեպ, ուշագրավ է, որ պատերազմի զոհերի, անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հանդիպման ժամանակ դուք նշում էիք, որ շատ ծանր եք տանում այդ ամենը, գիշեր-ցերեկ մտածում եք միայն այդ մասին, բայց, փաստորեն, շատ բարձր տրամադրությամբ հանգիստ եք անցկացրել Հունաստանում, որպես ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա»,- 8-րդ գումարման Ազգային ժողովի սեպտեմբերի 13-ի հերթական նիստի մեկնարկին դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

 

  «Նախևառաջ Արցախ պատվիրակություն մեկնել է, և պատվիրակությունը եղել է բավական ներկայացուցչական. այլ մեկնաբանություն դրա հետ կապված ես չեմ անի: Ինչ վերաբերում է իմ մասնավոր կյանքին և ստերին, ես դրանք չեմ մեկնաբանում»,-ասաց ԱԺ նախագահը:

«Այստեղ ստելը մի քիչ դժվար է, որովհետև համացնացում կադրերը uական, թե դուք ինչպես եք ուրախ պարում այդ լողափնյա հանսգտավայրում: Եվ դատելով Ձեր եկամուտների հայտարարագրից՝ Դուք և ձեր ընկերները պետք է, որ չկարողանայիք այդքան թանկարժեք տեղում հանգստանալ: Խնդրում եմ ասեք՝ որքա՞ն գումար եք ծախսել Հունաստանում. որպես պետության առաջին երեք պաշտոնյաներից մեկը՝ պարտավոր եք հաշվետու լինել հանրությանը՝ հատկապես երբ տեղեկություններ կան, որ բուքմեյքերական գրասենյակներից մեկի ղեկավարն է ձեր ծախսերը փակել, ինչը հաստատվելու դեպքում՝ ստանում ենք դասական կոռուպցիայի դեպք »,-արձագանքեց Արեգնազ Մանուկյանը:

«Ես իմ մասնավոր կյանքը չեմ մեկնաբանում, ինչպես նաև ստերին և դեղին մամուլին չեմ հետևում և Ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս. վերջիվերջո, Դուք արդեն պատգամավոր եք և Ձեզ խորհուրդ կտամ լրջության և քաղաքական գործչին վայել հարցերով հանդես գալ, այլ ոչ թե փորձել հայտնվել համացանցում իմ անունը օգտագործելու հաշվին»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը:

 

դիտվել է 428 անգամ
Լրահոս
Արդյոք ժողովրդավարական է կառավարությանը քննադատելու համար ընդդիմադիրներին ձերբակալելը․ Խաչիկյան Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ը փողոցներ կփակվեն․ մանրամասներ Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնել աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ Մեքենան այնպես է բախվել պարսպին, որ դրա 14 քմ հատված վնասվել է. Մանրամասներ Արթիկի ողբերգական վթարից Իրանը 14 կետից բաղկացած պատասխան է փոխանցել Ադրբեջանի տարածքով կրկին պարարտանյութ է ուղարկվում Հայաստան Իրանի բանակը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների նոր արկածախնդրությանը. Գլխավոր շտաբ Իշխանության ծախսած փողը, կամ փողի իշխանությունը․ Ռուբեն Մխիթարյան Արտակարգ․ Հրդեհից տարհանվել է 20 քաղաքացի, որոնցից 4-ը հոսպիտալացվել են Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները Վեդին ցնցված է մանկապղծության խայտառակ միջադեպից Մայիսի 3-5-ին ՀՀ օդային տարածքը փակ կլինի՞ ՆԱՏՕ-ն քննարկում է ԱՄՆ-ի՝ Գերմանիայից զինծառայողների դուրսբերման որոշման մանրամասները Իսրայելական հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 72 600-ը Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին Հրդեհ՝ Երևանի Նոր Արեշ թաղամասի տներից մեկում Սա ապացույց է այն բանի, թե ինչպես են երրորդ կողմի շահերը դասվում հայ մարդու իրավունքներից վեր. Ամստերդամ «Սպիտակ լիճ» ջրամբարն անմխիթար վիճակում է․ Գառնիկ Դանիելյան Տելեգրամում շրջանառվում է չափազանց մտահոգիչ տեղեկատվություն․ Աբովյան Բագրատ սրբազանը բանտից շարունակում է հանրությանը ծառայել Պատրաստ է օգնել արտերկրում ապրող հայերին Երևանի տոմս գնելու հարցում Ինչ փաստաթուղթ է ընդունվելու ԵՄ-Հայաստան հավաքի ավարտին Ընդդիմության միակ գործն ինքն իրեն չպարտվելը պետք է լինի. Անդրանիկ Թևանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am