Բախումներ քուրդ զինյալների հետ.սպանվել է 3 թուրք զինվոր
Թուրքական «Հաբերլեր»-ը թուրքական Շըրնաքի նահանգում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախման հետևանով կրկին թուրք զինվորներ են սպանվել,բախումը տեղի է ունեցել Շըրնաքի Ուլուդերե շրջանում, որից հետո հիվանդանոց տեղափոխված 3 թուրք զինվորներն էլ մահացել են: Շըրնաքի նահանգային ոստիկանությունը PKK զինյալներին բացահայտելու և ձերբակալելու ուղղությամբ լայնածավալ գործողություններ է սկսել: Թուրքիայի զինված ուժերը Բիթլիս նահանգի Թաթվան գավառում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողություններում նոր կորուստներ էր գրանցել նաև հունիսի 22-ին: Գործողությունների հետևանքով ծանր վնասվածքներ էին ստացել երկու թուրք զինվոր, որոն կյանքը հիվանդանոցում փրկել չէր հաջողվել:
