Վրաստանի պահանջը Ադրբեջանից.Մուխտարլըի գործի մանրամասները
Ադրբեջանական azadliq.org-ը հայտնում է,որ Վրաստանը Ադրբեջանի օրինապահ մարմիններից պահանջել է Վրաստանում առևանգված և Ադրբեջան տեղափոխված մարդու իրավունքների պաշտպան, լրագրող Աֆղան Մուխտարլըի նկատմամբ հարուցված քրեական գործի մանրամասները: Հունիսի 27-ին Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ սպասում են Ադրբեջանի օրինապահ մարմինների պատասխանին: «Մենք դիմել ենք այդ երկրի օրինապահ մարմիններին և սպասում ենք նրանց պատասխանին:Վրացական կողմն անհրաժեշտ մանրամասներն ու փաստաթղթերը ստանալուց հետո կընդունի համապատասխան իրավական որոշումներ և քայլեր կձեռնարկի»,- ասել է գլխավոր դատախազը:
