72 կազմակերպություն պահանջում է մերժել Սևանա լճից հավելյալ ջրառի նախագիծը

«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վարդևան Գրիգորյանին՝  Սևանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը դեռևս ներկայացնում է 72 կազմակերպություն: Այն բաց է միանալուհամար: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի ՀՀ ԱԺ ներկայացրած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործմանմիջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հետ կանչելու և ընդհանրապես օրակարգից հանելու համար, ինչպես նաև պատասխանատվության ենթարկի ջրի կորուստների համար պատասխանատուներին և օրենքի նախագծի հիմքում ընկած կեղծ տվյալներ ներկայացրած անձանց: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և պատգամավորներին, պահանջում է մերժել օրենքի նախագիծը, քանի որ այն անհիմն է և անօրինական: «S.O.S. Սևան» նախաձեռնությունը ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վարդևան Գրիգորյանին առաջարկում է հանձնաժողովի հունիսի 30-ի նիստին հրավիրել «S.O.S. Սևան»նախաձեռնության ներկայացուցիչներին՝ այս նախագիծը քննարկելու: «S.O.S. Սևան» նախաձեռնության հիմնավորման մեջ մասնավորապես նշված է. «ՀՀ Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկվել է ՀՀ կառավարության մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն մ3 առավելագույն ջրառից բացի 100 միլիոն մ3 լրացուցիչ ջուր բաց թողնել: Սևանա  լիճը հատուկ պահպանվող համակարգ է, որն ունի տնտեսական, բնապահպանական, սոցիալական,գիտական,  ռեկրեացիոն, պատմամշակութային, գեղագիտական, առողջապահական, կլիմայական և հոգևոր արժեքունեցող ռազմավարական նշանակություն: Այն քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է  «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ կառավարության ներկայացրած օրենքի նախագծում նկարագրված չէ հավելյալ ջրառի ազդեցությունը Սևանալճի վրա: Նախագիծը պատշաճ կերպով հիմնավորված չէ՝ ո՛չ տնտեսական, ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական, ո՛չ գիտական առումներով: Նախագծի հիմնավորման 1-ին կետը վերաբերում է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությանը: Օրենքի նախագծի հիմնավորման մեջ բացակայում են ջրամբարների և ջրհոսքերի հաշվարկները, մոնիտորինգի արդյունքները: Նշվում է, որ լճից 170 մլն մ3 ծավալով ջրբացթողնման դեպքում ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է Մխչյանի, Ռանչպարի, ինչպես նաև խորքային հորերի պոմպերով մեխանիկական լրացուցիչ ջրարտադրության միջոցով,ինչն էլ ոռոգման ջրամատակարարման կազմակերպությունների համար բերել է բյուջեով չնախատեսված նոր ֆինանսական պարտավորությունների: «Սևանա լճից լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողումները հնարավորություն կտան Սևան-Հրազդան ոռոգման համակարգի Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների շահագործման փոխարեն կատարել մեխանիկական ջրարտադրություն Ախուրյան-Արաքս ոռոգման համակարգի իշխման տակ գտնվող Արմավիրի տարածաշրջանի տեղական խորքային հորերից, ինչի արդյունքում համակարգում շուրջ 1.2 մլրդ դրամի լրացուցիչ էլեկտրաէներգիայի ծախս չի առաջանա»,- նշված է նախագծում: Հիշեցնենք, որ 2001-2012թթ-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեն իրականացրել է 30.8 միլիոն դոլլար արժողությամբ Համաշխարհային բանկի «Ոռոգման զարգացման համակարգ» վարկային ծրագիրը, որի համաձայն՝ Արաքս գետի ջուրը պետք է ուղղվեր Արարատյան դաշտի ոռոգման համակարգ: Եթե այս ծրագիրը լիարժեք իրականացված է, ապա Սևանա լճից հավելյալ ջուր վերցնել պետք չէ, իսկ եթե առաջացել են նույն խնդիրները, ապա ինչի՞ վրա են ծախսվել վարկային գումարները: Նշենք, որ ըստ Վերահսկիչ պալատի հաշվետվության (ՎՊ խորհրդի 2015թ. մարտի 20-ի թիվ 7/7 որոշում) 2013թ-ին«Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի ջրառը կազմել է 502,240.0 հազ. մ3, ջրտուքը՝ 326,440.0 հազ. մ3, կորուստը` 175,800.0 հազ.մ3 կամ փաստացի ստացված ջրի 35.0%-ը:  2014թ-ին «Սևան-Հրազդան-ջրառ» ՓԲԸ-ի  ջրառը կազմել է 559,800.0 հազ. մ3,ջրտուքը կազմել է 353,190.0 հազ. մ3, կորուստը` 206,610.0 հազ. մ3 կամ փաստացի ստացված ջրի 36.91%-ը: Օրենքի նախագծում նշված է. «Ըստ ՀՀ ԱԻՆ  հիդրոմետ ծառայության տված տեղեկատվության, 2016 թվականի համեմատ 2017 թվականին գրանցվել է գետերի  շուրջ 20 % սակավ ջրատվություն, 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ՝  անցած տարվա նույն օրվա համեմատ ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 189 մլն մ3, չնայած այն հանգամանքին, որ անցած տարվա նկատմամբ այս տարի ջրամբարներից այդ օրվա դրությամբ 35 մլն մ3-ով պակաս ջրօգտագործում է իրականացվել: Նշվածով պայմանավորված՝ 2017 թվականի հունիսի 20-ի դրությամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումն արդեն կազմում է 58.5 մլն մ3 անցած տարվա 14.3 մլն մ3-ի փոխարեն»: Այստեղ բացակայում են ջրամբարների լցվածության տվյալները և հիմնական պատճառները, թե ինչու ջրամբարները չեն լցվել:  Տնտեսական հիմնավորումը թերի է, քանի որ բացակայում է Սևանա լճի էկոհամակարգին  պատճառվելիք տնտեսական վնասի գնահատականը, այդ թվում` ձկնային պաշարների, ջրի որակի վատացման, կենսաբազմազանության կորստի և այլն: Օրենքի նախագծում նշված է. «Էկոլոգիական տեսանկյունից լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա, քանի որ լճում առկա է ջրի բավարար քանակություն, մասնավորապես՝ օրենքի ընդունումից հետո(2001թ.) մինչև ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝ 4.59 մ-ով (1896,32 մ – 1900,91 մ),արդյունքում ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ մ3-ով (459 սմ x 13 մլն մ3/սմ): Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը ըստ հաշվարկների կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի պարագայում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի շուրջ 10 սմ (18սմ-8սմ) Սևանա լճի ջրի մակարդակի բարձր նիշ: Նշվածով պայմանավորված, լրացուցիչ ջրբացթողումները չեն խախտի Օրենքով սահմանված Սևանա լճի ջրի մակարդակի դրական հաշվեկշռի պահպանման պայմանները»: Նախագծում բերված տվյալները, թե   2001թ-ից մինչև 2017թ-ի հունիսի 19-ը լճի մակարդակը բարձրացել է 4,59 մ-ով,  չի համապատասխանում իրականությանը: Նշված թիվը հաշվարկվել է մեթոդական անթույլատրելի սխալներով: Այս թվում ներառված է 2011թ-ի Բալթիկ ծովի մակարդակի նկատմամբ հաշվարկված կորեկցիայի 20 սմ-ը, և երկրորդ՝ 2017թ-ի հունիսի ամենաբարձր մակարդակի տվյալները համեմատել են 2001թ-ի լճի ամենացածր մակարդակի հետ, ինչը մեթոդական կոպիտ սխալ է և հանգեցնում է մի քանի տասնյակ սանտիմետր մակարդակի արհեստական բարձր ցուցանիշի: Իրականում լճի մակարդակը 2001-2017թթ. բարձրացել է 3,94 մ հունվարի 1-ի դրությամբ: Հետևաբար, լճում  ջրի ծավալն ավելացել է ընդամենը 5.12 միլիարդ մ3-ով, այլ ոչ թե 6 միլիարդ մ3-ով: Ինչ վերաբերում է նախագծում նշված մուլտիպլիկատիվ էֆեկտին, ապա  այն միայն բացասական բնապահպանական ազդեցություն կունենա, ինչը պետք է բացառվի Սևանա լճի համար՝ որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարության առարկության մեջ նշված է. «Նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը կրկին հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին: Կլիմայի փոփոխման պայմաններում Հայհիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը1 աստիճանով բարձրանա, սպասվում է շուրջ 70մլն մ3 ջրի կորուստ գոլորշիացման հետևանքով, իսկ տեղումների կրճատման դեպքում՝ ևս 36 մլն մ3: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի unnamed (11)

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am