3 մլն դրամի չափով տնտեսումներ են եղել. Շաբոյան
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունում իր գլխավորած հանձնաժողովին բաժին ընկնող մասը: Ինչպես տեղեկացրել է՝ 2016 թվականի բյուջեն կազմել է 300 մլն դրամ: «Նախորդ տարվա համեմատ` 3 մլն դրամի չափով տնտեսումներ են եղել: Կան շուկաներ, որտեղ կենտրոնացվածության աստիճանը համեմատաբար բարձր է, դա վերաբերում է սննդամթերքի շուկային, այդ պատճառով այստեղ գնագոյացման հաշվարկներ անում ենք, հետևում ենք, որ այդ ոլորոտներում տնտեսվարողները չօգտվեն իրենց գերիշխող դիրքից»,- ասել է Շաբոյանը:
