Պուտինն աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ Պեսկովը նշել է, որ դժվար է վիճարկել այդ թեզը: «Իսկապես, նախագահ Պուտինն ունի ռուսաստանցիների գերակշիռ աջակցությունը և միջազգային հարթակում ամենաազդեցիկ ու հայտնի քաղաքական գործիչներից է»,- ասել է նա:
