«Պողպատե» մանդատ VS չթաղված դիակներ

Համացանցում տարածվել են ԱԺ խոսնակ աշխատող Ալեն Սիմոնյանի և մասնագիտությամբ Նիկոլ Փաշինյանի աներձագ աշխատող պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տժժալու կադրերը։ Հունական կղզիներում։ Շատ թանկարժեք հանգստավայրում։

Փաստորեն, Արցախի Հանրապետության մնացուկների 30–ամյակի միջոցառումներին մասնակցելու փոխարեն Ալենը նախընտրել է տժժիկները։

Հանուն արդարության պետք է նշել, որ Ալենը սեպտեմբերի 2–ին միգուցե կուզենար ձևականորեն գնալ Ստեփանակերտ, մի երկու սելֆի աներ, սրտաճմլիկ տեքստ արտասաներ, բայց քանի որ Ալիևն արգելել է դա անել, ուստի ինքը մեկնել է տժժալու։ Այսինքն՝ արել է սրտի ուզածը, այլ ոչ թե պաշտոնի բերումովը։

Հանգստի իրավունք ամեն մեկն ունի, բայց երբ դու ողբերգություն և հազարավոր զոհեր բերած քաղաքական առաջնորդի նշանակած ԱԺ խոսնակն ես, այսինքն՝ պետության առաջին դեմքերից մեկը, երբ երկիրդ քո քաղաքական թիմի պատճառով մազից է կախված, երբ դեռ չթաղված երեխեք կան, երբ գերիներ կան, երբ օրեր առաջ դեմքի մտահոգ արտահայտությամբ ԱԺ–ում հանդիպում ես կազմակերպում զոհերի ու անհետ կորածների հարազատների հետ և ասում, թե բա գիշերները չենք քնում, ամեն օր ու ամեն րոպե մտածում ենք զոհերի ու գերիների մասին, ահա այս ամենի ֆոնին Հունաստանում տժժիկներ անելն անբարոյականություն է։

Այդ կարգի պաշտոն զբաղեցնելը, Հայաստանի ներկա վիճակն ու տժժիկներն անհամատեղելի են։ Սա ցույց է տալիս, որ կա՛մ Ալենը չի հասկացել, թե ինչ ողբերգություն են բերել իր շեֆն ու իրենց թիմը, կա՛մ էլ հասկացել է ու թքած ունի այդ ամենի վրա։ Երկու դեպքում էլ շատ վատ է։

Հունական կղզիներում թանկարժեք տժժիկներն, ի դեպ, անհամատեղելի են նաև Ալեն Սիմոնյանի ու աներձագ Հրաչի հայտարարագրած եկամուտների հետ։ Աշխատավարձով ապրողի կերպարի տակ թաքնվողներին որտեղի՞ց այդքան գումար, որ նման թանկ կայֆեր են անում։ Չեն ուզո՞ւմ հպարտ քաղաքացիներին բացատրություն տալ։

Թալանից խոսող ու աղքատությունը գովերգող սույն քայլարածները հանգստանում են հազարավոր եվրոներ արժեցող հյուրանոցում և «ցկցկում» այնպիսի փարթիներում, որտեղ ամենաէժան շամպայնի գինը 3.000 եվրո է։ Քայլարած պատգամավոր Բաբկեն Թունյանի հարևան «Պողոսը» տեղյա՞կ է այդ մասին։

Ահա թե ինչ նկատի ունեին նիկոլենք, երբ հայտարարում էին «պողպատե» մանդատի մասին։ Սրանք հիմա ինչ անում են, այդ մանդատի անունից են անում՝ առաջնորդվելով «Անասնաֆերմայում» նկարագրված սցենարով։

Սրանք նախկինում քննադատում էին պաշտոնյաներին, թե բա այդ թալանչիները դրսի թանկարժեք հյուրատներում են հանգստանում, իսկ ժողովուրդն աղքատ է ու հացին կակա է ասում։ Հիմա նիկոլենք են անում այն, ինչը քննադատում էին ու խոստանում էին չանել։ «Անասնաֆերմայի» խոզերի պես։ Իսկ մենք դեռ չթաղված դիակներ ունենք։ Մի մասին դեռ չեն գտել ու դժվար թե գտնեն․․․

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 559 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am