Նորից հանդիպում, նորից քննարկում սիրիական ճգնաժամի շուրջ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերը:Նրանք քննարկել են հրադադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտության մասին, մասնավորապես, Աստանայի գործընթացի, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի ուժեղացման եւ քիմիական թունավոր նյութերի կիրառման փորձերը կասեցնելու միջոցով: Լավրովը հորդորել է ԱՄՆ-ին՝ միջոցներ ձեռնարկել Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ սադրանքներ թույլ չտալու համար, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ:
