Türkiye. Ռուսաստանը պատժե՞լ է Թուրքիային ուկրաինական «Ղրիմի պլատֆորմին» մասնակցելու համար

Ռուսաստանին մեղադրելով Ղրիմի, այսպես կոչված «անեքսիայի» մեջ, թուրքական Türkiye-ի լրագրողները և թուրքական իշխանությունները, որպես կանոն, անհանգստանում են միայն Ղրիմի թաթարների համար: Մնացած բնակիչներն իրենց քիչ են մտահոգում: Եվ կրկին պատրվակ կար հիշեցնելու իրենց դիրքորոշման մասին՝ օգոստոսի 23-ին գազատարի վնասման գործով հինգ հոգու կալանավորման շրջանակներում: Հետաքննությունը դեռ ավարտված չէ, սակայն հեղինակը արդեն համոզված է նրանց անմեղության մեջ:

«Ղրիմի հինգ թաթարների ձերբակալումը՝ Նարիման Ջելալի, Էլդար Օդամանի, եղբայրներ Ասան և Ազիզ Ախթեմի, ինչպես նար Շեֆքեթ Հուսեյնի, Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսի գլխավոր քարտուղարը, փաստաբան Նամիկ Քեմալ Բայարը անվանել է պլանավորված դավադրություն և օրենքի խախտում: Իսկ Ուկրաինայում «TURKSİD» ասոցիացիայի ղեկավար Իսմեթ Յուքսելը նշել, որ խուզարկություններն անմեղ մարդկանց տանը՝ ավազակություն է և մարդու իրավունքների խախտում: Այդ կերպ բերման է ենթարկվել 42 մարդ, որոնք դեմ են արտահայտվել այն հինգ հոգու ձերբակալության դեմ», - ասվում է Յըլմազ Բիլգենի՝ «Ռուսական դավադրությունը Ղրիմի թաթարների դեմ» վերտառությամբ հոդվածում:

«Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսի գլխավոր քարտուղար Նամիկ Քեմալ Բայարը, ով Türkiye-ի թերթին պատմել է իրադարձությունների մասին, ասել է. «Ռուսաստանի հետախուզական կազմակերրպությունը՝ Անվտանգության Դաշնային Ծառայությունը, բերման է ենթարկել թյուրք թաթարների իբր (Zham.am) շինծու մեղադրանքով: Ղրիմում օգոստոսի 23-ին գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը որպես հիմք է նշվում հինգ մարդու ձերբակալման համար:

Այժմ նրանք մեղադրվում են ահաբեկչության մեջ: Մենք ակնկալում էինք, որ «Ղրիմի պլատֆորմից» հետո Ռուսաստանի կողմից ճնշումը կուժեղանան», - նշվում է հոդվածում

Օգոստոսի 23-ին Կիևում տեղի էր ունել «Ղրիմի պլատֆորմա» նախաձեռնության հիմնադիր ֆորումը, որին մասնակցեցին 46 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում ՝ Թուրքիայի ներկայացուցիչները: Միջոցառմանը երկիրը ներկայացնում էր արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Միջոցառման ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ «Ղրիմի պլատֆորման» բացում է Ղրիմը Ուկրաինա խաղաղ վերադարձի էջը»:

Թուրքական Türkiye-ի կարցիքով` թուրք դիվանագետի հենց այս խոսքերի համար է, որ Ռուսաստանը պատժեց Ղրիմի թաթարներին` ձերբակալելով նրանց գազատարի պայթյունին մասնակցելու համար:

zham.am

դիտվել է 394 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am