Արտառոց. Երկու մետրանոց երկաթյա ձողը ծակել է շինարար բանվորի գլուխը, եւ նա ողջ է մնացել

Հնդկաստանից 24 տարեկան շինարար բանվորի գլուխը ծակել-անցել է մոտ երկու մետրանոց երկաթյա ձողը: Ձողը ծակել է նրա գանգը եւ ուղեղը, բայց հրաշքով չի վնասել ուղեղի բունը եւ զարկերակները, եւ տղան ողջ է մնացել: Մումբայում հաջողվել է   5-ժամյա վիրահատության միջոցով հանել ձողը: Մուհամեդ Գուդդուն ցեմենտ էր խառնում, երբ մոտակա շենքի չորրորդ հարկից պատահաբար երկաթյա ձող է ընկել, որը խրվել է ուղիղ նրա գլխի մեջ: Ձողը ծակել անցել է գանգը, բայց տղան գիտակցությունը չի կորցրել եւ անմիջապես հասցվել է հիվանդանոց, տեղեկացնում է    The Daily Mirror-ը: Ձողը գլխից հանելու վիրահատական գործողությունը հինգ ժամ է տեւել: Այժմ տղամարդու կյանքին ոչինչ չի սպառնում, եւ  նրա վիճակը լավանում է: Ճիշտ է, առայժմ նրա մարմնի ձախ հատվածը կաթավածահար է, բայց բժիշկները պնդում են, որ մի քանի ամսից շարժողական կարողությունները լիովին կվերականգնվեն: Նեյրովիրաբույժ Բատուկ Դիյորան, որն իրականացրել է վիրահատությունը,  «իսկական հրաշք» է կոչել այն փաստը, որ  շինարարը ողջ է մնացել նման վնասվածք ստանալուց հետո: Նրա խոսքով, վիրահատությունը բարդ էր, բայց տղայի բախտը բերել է, որ ձողը չի վնասել նրա զարկերակները, ոչ էլ ուղեղի բունը, հակառակ դեպքում նա գործնականում շանս չէր ունենա: Բժիշկների խոսքով, Մուհամեդը ստիպված կլինի եւս երկու շաբաթ մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:   NEWS.am Medicine

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական․ Միքայել Մելքումյան ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր Վանաձորում սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել Իշխանության նպատակն արտերկրում ապրող հայերին վախեցնելն է․ Մանուկ Սուքիասյան 40-ամյա վարորդը «Infiniti»-ով վրաերթի է ենթարկել անչափահաս հետիոտնի Ինչո՞ւ է վերաքննիչ դատարանը վարույթ ընդունել բոլոր հայցերը, բացի մեկից. «Փաստ» Ժանդարմ տիկինը, որից դժգոհ է եւ՛ ընդդիմությունը, եւ՛ իշխանությունը Խոշոր ավտովթար՝ Տավուշում․ «Shacman» բեռնատարը բախվել է հողաթմբին և փակել ճանապարհը․ կա վիրավոր Ըստ ՔԿ-ի` քաղաքական ուժի անդամը համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը և Երևան տեղափոխումը Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ լրագրողների հետ, այլ իշխանության․ Աբրահամյան Եղանակն առաջիկա օրերին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Փակ են «Ամբերդ» լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Քարաթափում՝ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին Տնտեսական գերկենտրոնացման սեղմող օղակը. «Փաստ» Հայ ժողովրդի ռեակցիան են ստուգում. «Հրապարակ» Մեղադրանք է առաջադրվել Արա Նազարյանին. «Հրապարակ» ԱԱԾ-ում հատուկ ստորաբաժանումն է վերահսկում արցախցիներին. «Հրապարակ» Չտեսնելու և չլսելու տալ չի հաջողվի. իրականությունից փախչել հնարավոր չէ. «Փաստ» «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը կփոխարինվի այլ առարկայով. «Փաստ» Թափանցիկության բացակայություն՝ ադրբեջանական պատվիրակության այցի շուրջ. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը. «Ժողովուրդ» Կառավարությունը ծրագիրը տապալել է. «Ժողովուրդ» Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու. «Փաստ» Գնաճը նորանոր ռեկորդներ է սահմանում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am