Նիկոլ Փաշինյանին տված պողպատե մանդատի ուժով՝ դրական մեսիջներ Ալիևին

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանը «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության հարցին Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության կոնկրետ դրսևորումն է։

<< Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ>> հարցին խոսնակը տվել է հետևյալ պատասխանը:

<< Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը>>։

Փաստորեն, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ընդունում է Լաչինը որպես Ադրբեջանի տարածք, այլ կերպ որո՞նք են այն սահմանները, որոնց մերձակայքում ընթացող գործողությունների մասին գնահատական է տալիս Արարարատ Միրզոյանի խոսնակը։

Փաստն այն է, որ խնդրո առարկա վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետո ւթյան Բերձորի շրջանի տարածքում, որն այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված է։ Բայց այդ տարածքը Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է և այն ուղղակի չի կարող չլինել Արցախի տարածքից դուրս և կոչվել սոսկ Լաչինի միջանցք։  Համենայն դեպս հ այկական դիվանագիտության խնդիրն այն է, որ այդ տարածքը հռչակվի որպես Արցախի հատված, ինչպիսին եղել է պատմականորեն,   վերջին 30 տարում նաև որպես փաստացի իրողություն։ 
ՀՀ ԱԳ խոսնակն իր հայտարարության մեջ օգտագործում է այն տերմինաբանությունը, որը թելադրվում է Ադրբեջանի կողմից, այկ կերպ ասած Ադրբեջանին ուղարկում է դրական մեսիջներ՝ տարածքային ամբողջականության ճանաչման ադրբեջանական օրակարգին տալով համաձայնություն: Եվս մի քանի այսպիսի հայտարարություն և ադրբեջանական կողմը կհայտարարի, որ պաշտոնական Երևանն այլևս Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք։

Տեղի ունեցածը այս իշխանությանը խիստ բնորոշ գործելաոճ է և սա պետական քաղաքականություն է, ոչ թե վրիպում։ Ճիշտ այնպես, ինչպես վրիպում չէր ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական բնակավայրերը թուրքական անուններով կոչելը։ Նիկոլ Փաշինյանն առ այսօր անգամ չի էլ փորձել որևէ կերպ խմբագրել ու սրբագրել իր խայտառակ հայտարարությունը, հետևաբար նա շարունակում է մնալ այն համոզմանը, թե այդ բնակավայրերի անունները իրապես թուրքական են։ Ավելին՝ հայկական դիվանագիտությունն արդեն կարծես թե հաշտվել է կամ էլ օրինաչափ է դիտում ադրբեջանական զինուժի ներկայությունը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում։ Հակառակ պարագայում ԱԳ խոսնակը կարող էր առիթն օգտագործելով հիշատակել, որ Սոթքի և Սև լճի հատվածում  արդեն ավելի քան 5-6 ամիս շարունակվող ՀՀ սուվերեն տարածքի ոտնձգության մասին։ Սա այն է, ինչ մենք ունենք՝ շնորհիվ Փաշինյանին  տրված պողպատե մանդատի։

Հայկ Դավթյան

դիտվել է 1076 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am