Ռուսաստանում վիրավորված հայ բիզնեսմենը մահացել է
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան Մոսկվայում կրծքավանդի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հայ բիզնեսմեն Վաչիկ Աբգարյանը: Դեպքը տեղի է ունեցել ընկերության գրասենյակի հարևանությամբ: Նրան շտապ հոսպիտալացրել են: Բժիշկները Վաչիկ Աբգարյանի մոտ կլինիկական մահ են ախտորոշել: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն:
