Սերժ Սարգսյանը նոր օրենքներ է ստորագրել
Այսօր՝ հունիսի 27-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները: - «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, - Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին»:
