Արարատի մարզպետարանն ու Սուրենավանի գյուղապետարանը հերքում են օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը

Արարատի մարզպետարանը, Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը, մարզի բուժհաստատությունները հերքում են Սուրենավանում օձի խայթոցից 17-ամյա աղջկա մահվան լուրը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ նման դեպի վերաբերյալ ահազանգ չեն ստացել: Օձի խայթոցի հետ կապված դեպք տեղի է ունեցել հունիսի 17-ին, սակայն տվյալ անձը հիվանդանոցում բուժօգնություն է ստացել և չի մահացել: Նման տեղեկատվություն «Արմենպրես»-ին հաղորդեց նաև «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: «Մեր բժշկական կենտրոնն է սպասարկում Սուրենավանն ու շրջակա համայնքը: Մամուլում տեղեկատվությունը շրջանառվելուց հետո դուրս ենք բերել վերջին օրերի դեպքերի ցանկը, նման դեպք չունենք: Վերջերս մեկ դեպք է եղել օձի խայթոցի հետ կապված, մեզ մոտ բերվել է 24-25 տարեկան կին, ով համապատասխան բուժում է ստացել և դուրս գրվել, նա չի մահացել»,-ասաց Արայիկ Սարդարյանը: Օձը խայթել էր տվյալ կնոջ ձախ ոտքը: Արայիկ Սարդարյանը փոխանցեց, որ ընթացիկ տարում օձի խայթոցի 5 դեպք են ունեցել, տուժած անձինք համապատասխան բուժօգնություն ստացել են և դուրս գրվել, որևէ խնդիր չի եղել: Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից «Արմենպրես»-ին ևս տեղեկացրեցին, որ Սուրենավան գյուղի դեպքի մասին, որևէ տեղեկություն չունեն: Նման ահազանգ չի ստացվել: Սուրենավանի դեպքի վերաբերյալ հրապարակված տեղեկատվության մեջ նշվում էր, որ 17-ամյա աղջիկը Արմավիրի մարզից էր: Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից մեզ հետ զրույցում ասացին, որ նման դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չունեն: Արմաշի գյուղապետը, ով դեպքի վերաբերյալ այդ տեղեկատվությունը հաղորդել էր լրատվամիջոցներին, մեզ հետ զրույցում չհաստատեց տեղեկությունը, միայն փոխանցեց. «Այդպես են ասում»: Արարատի մարզպետարանից էլ պատասխանեցին, որ պատասխանատու բոլոր օղակների հետ զրուցելուց հետո պարզ է դարձել, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am