Ցինիզմը կլափի Փաշինյանին ու իր իշխանությանը

44-օրյա պատերազմի վերքերը դեռ թարմ են, այդ պատերազմի արդյունքում կորցրեցինք Արցախի պետականությունը։ Մազից է կախված նաև ՀՀ պետականությունը, հազարավոր զոհեր, ավերված երկիր, հազարավոր խեղված ու հաշմված ճակատագրեր,անտուն մարդիկ,իսկ իշխանությունը խրախճանքների մեջ է։ Ամեն օր մի հավաքույթի մասին ենք լսում, էլիտար հարսանիք-կնունքներ, հանգիստ, մի խոսքով՝ կյանքն ինչպես որ էր, այս պատերազմ տանուլ տված իշխանության մոտ շարունակվում է նաեւ այսօր։ Իհարկե, կյանքը շարունակվում է եւ անգամ սգակիր մայրերի դեմքին կարող է ծիծաղ հայտնվել, բայց անբարոյականություն է, ցինիզմի գագաթնակետ, երբ կյանքի բնականոն ընթացքը վիրավոր երկրում վերածում են խրախճանքի։

Օրինակ այն օրերին, երբ Արցախում տոնում էին անկախության հռչակման 30-ամյակը եւ քաղաքական-հասարակական շրջանակների քննարկումների կիզակետում Հայաստանի հանրապետության բարձրագույն իշխանության՝ Արցախ չմեկնելու փաստն էր, հանկարծ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդ օրերին եռօրյա արձակուրդ է վերցրել եւ ընտանյոք հանդերձ վայելում է Տավուշի տեսարժան վայրերում։ Իսկ պետության երկրորդ պաշտոնյան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տժժում է Հայաստանից դուրս՝ Հունաստանում՝ մի շարք իմքայական պատգամավորների եւ նրանց կանանց հետ։ Իհարկե, հոգեբանները պետք է ասեն, թե ինչ են զգացել Արցախի դահիճները երկիրը բզկտելուց, 75 տոկոսը թուրքին նվիրելուց հետո Արցախի անկախության օրը փարթիների մասնակցել, սակայն վստահ ենք, որ իշխանության աջակիցներն ու նրանց վստահության քվե տվածները սեփական հոգեվերլուծությունն արդեն իսկ արել են ու հասկացել, թե ով են իրենք եւ ինչի արժանի։ Իրականում այս մարդկանց ժեխի տեղ դնողները ոչ թե նրանք են, որոնք իրենց այդպես են հրապարակավ անվանել, այլ իշխանությունները։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցների թվում քիչ չեն պատերազմից տուժածները, անգամ նրանք, որոնք զինվոր են կորցրել։ Դեռ մի կողմ դնենք, որ ՀՀ բարձր իշխանությունը Արցախ չի այցելել, թքած ունի Արցախի կարգավիճակի, ապագայի եւ առհասարակ արցախցիների վրա, բայց չէ՞ որ պատերազմից մեկ տարի էլ չի անցել եւ առնվազն բարձրաստիճանների մակարդակով չէր խանգարի համեստություն դրսեւորել, զուսպ լինել, զերծ մնալ խրախճանքներից, կամ այնպես անել, որ դրանք չդառնան հանրային սեփականություն։ Բայց այս մարդկանց չտեսությունը սահմաններ չունի, անծայրածիր է եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները իրենց աջակիցներին այսպիսով ասում են, որ այո, մենք վայելում ենք կյանքը, օգտվում երկնային հաճույքներից, չենք զրկում ճոխություններից, ու լավ ենք անում, իսկ դուք պիտի ընդունեք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, քանի որ դուք եք մեր առջեւ վառել կանաչ լույս այդ ամենն անելու, կյանքը վայելելու համար, իսկ դուք պետք է հավատաք, որ ոչ լափում ենք, ոչ թալանում, այլ այդ գերթանկարեք հյուրանոցներից օգտվում ենք Աստծո ողորմությամբ։ Քանզի Աստված է մեզ ուղարկել երկիր՝ դառնալու ձեր՝ անուղեղների փրկիչը։

Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը համառորեն եւ կրնկակոխ շարժվում են Սերժ Սարգսյանի եւ նախկինների հետագծով, այս մարդիկ այնքան են կտրվել իրականությունից, մարդկանցից, որ թերեւս չեն էլ զգում իրենց ցինիկության աստիճանը։ Հուսանք եւ սպասենք, որ շուտով հենց այդ ցինիզմի հետեւանքներն է խժռելու այս իշխանությանը։

Անի Սահակյան

դիտվել է 1918 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am