Ինչքան իշխանությունները Ադրբեջանին հակազդելու հարցում վախվորած են դառնում, այնքան թշնամին իրեն ավելի լկտի է պահում

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե դիտարկում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո տեղի ունեցած իրադարձությունների շարքը, ապա շատ յուրահատուկ իրողություն կարող ենք բացահայտել։ Այս ընթացքում Թուրքիան և Ադրբեջանը մշտապես Հայաստանի հետ խոսում են նախապայմանների լեզվով և անտեսում հրադադարի մասին եռակողմ հայտարարության դրույթները։ Իսկ Հայաստանը, ավելի ստույգ՝ գործող իշխանությունը, պատերազմում պարտություն կրելուց հետո բանակցային հարթության վրա ի վիճակի չէ ձևակերպել իր պահանջներն ու նախապայմանները։

Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը չի կատարում նրանում ամփոփված 8-րդ կետը, որը վերաբերում է գերիների և այլ պահվող անձանց փոխանակմանը։ Սակայն այս հանգամանքը չխանգարեց, որպեսզի Փաշինյանը գերիների վերադարձի հարցը որպես նախապայման չդիտարկի և գնա տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման բանակցությունների վարմանը և այդ հարցով փոխվարչապետների մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի ստեղծմանը։

Հունվարի 11-ին ճանապարհների ապաշրջափակմանը վերաբերող եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո Փաշինյանն ընդամենն ընդգծեց, որ ցավոք չի հաջողվել կարգավորել գերիների հարցը։ Տեսնելով Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության թուլակամությունը՝ Ադրբեջանը նորից զանց առավ նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը, որի մեջ նշվում է, թե ադրբեջանական և հայկական զորքերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում: Ու այդպես հակառակորդի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած, խախտելով հրադադարի ռեժիմը, ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Բայց այսքանից հետո էլ Հայաստանը պաշտոնապես չհայտարարեց, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ Փաշինյանը միայն բավարարվեց հակամարտող կողմերի զորքերը դուրս բերելու և միջնորդ երկրների դիտորդների տեղակայման առաջարկով, որից հետո պետք է սկսվեին սահմանագծման ու սահմանազատման մասին բանակցությունները։ Ըստ էության, մեր իշխանություններն այս հարցի շուրջ ձևակերպեցին հայկական կողմի դիրքորոշումը, որի համաձայն՝ մինչև ադրբեջանական զորքերը հետ չքաշվեն, սահմանագծման շուրջ բանակցություններ չեն կարող տեղի ունենալ։

Սակայն հակառակորդի զինված ուժերը ոչ միայն չեն հեռացել ՀՀ ինքնիշխան տարածքից, այլև անցել են պարբերական սադրանքների գործելակերպի, որի արդյունքում տուժում են սահմանամերձ համայնքների բնակիչները և հրաձգությունների հետևանքով զինվորներ են զոհվում ու վիրավորվում։ Այնինչ, ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների ֆոնին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, առանց առկա իրադրությունը վերլուծելու, հայտարարում է, թե Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը և սահմանագծմանը, և սպասում է Ադրբեջանի արձագանքին։ Իսկ ի՞նչ եղավ Հայաստանի տարածքից Ադրբեջանի զորքերի հեռացման հարցը, թե՞ իշխանություններն արդեն դրա հետ էլ են համակերպվել։

ՀՀ ղեկավարությունն անգամ ի վիճակի չէ Արցախի հարցում հստակ դիրքորոշում արտահայտել, քանի որ Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներն անմիջականորեն անդրադառնում են նաև Հայաստանի վրա։ Օրինակ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հետևած համատեղ մամուլի ասուլիսում Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Այստեղ խնդիրն այն է, որ Արցախի կարգավիճակ ասելով՝ հարցի լուծման բազմաթիվ տարբերակներ կարող են լինել, այդ թվում՝ նաև որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եվ այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները չեն հայտարարում, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Ուշագրավ է, որ անգամ ՌԴ կառավարության՝ գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթում էին օգտագործել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը:

Ըստ էության, այս փաստաթուղթը փաստական հաստատումն է այն բանի, որ ՌԴ ՊՆ-ն ճանաչում է Արցախի Հանրապետությունը, իսկ ավելի կոնկրետ՝ հստակ ուղերձներ է պարունակում Ադրբեջանին, որի արդյունքում Ադրբեջանը ցնցումների մեջ է ընկել և բողոք է հղել Ռուսաստանին։ Բայց նույնիսկ այսքանից հետո էլ «պողպատե մանդատով» օժտված իշխանությունները վախենում են արտաբերել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, այդ մասին խոսք չկար նաև կառավարության ծրագրում։

Շատ դեպքերում անգամ անտրամաբանական է թվում մեր իշխանությունների վախվորած դիրքորոշումը, քանի որ Հայաստանի ձեռքերում էլ կան բազմաթիվ խաղաթղթեր, որոնք կարելի է օգտագործել դիվանագիտական դաշտում։ Եվ թշնամուն հակազդելու հարցում ինչքան Փաշինյանին ու նրա թիմակիցներին երկյուղ է պատում, այնքան Ադրբեջանն ավելի ինքնավստահ է զգում ու ավելի լկտի է պահում իրեն: Այս զուգահեռն էլ՝ այն պարագայում, եթե, իհարկե, այլ պայմանավորվածություններ չկան:

դիտվել է 335 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am