Թուրքիան գյուլենականների նոր ցուցակներ է ուղարկել Գերմանիային
Պաշտոնական Անկարան Գերմանիային է փոխանցել գյուլենականների մասին տեղեկություններ պարունակող նոր ցուցակներ: Այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը: Գերմանիայի ներքին գործերի նախարարության խոսնակ Թոմաս դե Մայզիերը հայտնել է, որ թուրքական կողմի հանձնած ցուցակներում տեղեկություններ են տարբեր մարդկանց ու կազմակերպությունների մասին: Die Welt-ը գրում է, որ թուրքական կողմը նախկինում նման ցուցակ էր ներկայացրել նաև ապրիլին: Թուրքիայի իշխանությունները մեղադրում են գերմանական կողմին գյուլենականներին աջակցելու, նրանց դեմ որևէ քայլ չձեռնարկելու ու թուրքական կողմին չհանձնելու մեջ:
