Ֆրանսիայի նախկին վարչապետը դուրս է գալիս Սոցկուսակցությունից
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը դուրս է գալիս Սոցիալիստական կուսակցությունից: Այդ մասին ասված է նրա պաշտոնական հայտարարության մեջ, որը հունիսի 27-ին հրապարակել է Le Huffington Post թերթը:«Ավարտվում է իմ քաղաքական կյանքի շրջանը: Ես լքում եմ Սոցկուսակցությունը, կամ նույնիսկ նա է լքում ինձ»,- հայտնել է քաղաքական գործիչը: Վերջին ժամանակներս Վալսը քանիցս հայտարարել Է խորհրդարանում երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժմանն աջակցելու մտադրության մասին:
