Մոսկվայում հայ գործարար է սպանվել
Մոսկվայում սպանվել է 57-ամյա հայ գործարար Վաչիկ Աբգարյանը: Նա «Кап-стро» շինարարական ընկերության սեփականատերն էր: Այս մասին հայտնում է life.ru-ը: Ինչպես նշվում է՝ դեպքը տեղի է ունեցել ընկերության գրասենյակի մոտ: Անհայտ անձը կամ անձինք կրակել են նրա վրա՝ կրքավանդակին: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
