Թուրքական նախապայմանները՝ «դրական ազդակներ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներկա փուլում Թուրքիան տարբեր ուղղություններով ագրեսիվ քաղաքականություն է վարում, որի արդյունքում տարբեր երկրներում հակաթուրքական տրամադրություններ են ձևավորվել։ Թուրքական ազդեցության աճը մեծապես նկատելի է նաև մեր տարածաշրջանում, որը կարող է հարթակ դառնալ Անկարայի համար իր նեոօսմանական և պանթուրքական ծրագրերի շրջանակներում Միջին Ասիա ներթափանցելու համար։ Տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ Արևմուտքից մեծ կախվածություն ունեցող Թուրքիան կսկսի բացահայտ էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականություն վարել։

Պատահական չէ, որ այսօր թուրքական հավակնություններն անգամ այնպիսի աստիճանի են հասել, որ այդ երկրի նախագահ Էրդողանը հայտարարում է, թե յուրաքանչյուրը, ով կցանկանա «քարը տեղից շարժել» տարածաշրջանում, նախևառաջ պետք է արժանանա Թուրքիայի հավանությանը։ Նկատենք, որ Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն ներկայումս իրավիճակն այլ է, քան, օրինակ՝ մի տարի առաջ էր, քանի որ Արցախյան պատերազմով պայմանավորված՝ Հայաստանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական դասավորությունը լիովին այլ է։ Բայց այս հանգամանքը չի խանգարում, որ Հայաստանի իշխանությունը այնպիսի գործելակերպ որդեգրի, կարծես ոչինչ տեղի չի ունեցել, և կառավարության ծրագրում հատուկ ընդգծի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու շուրջ ակտիվ ջանքերի ներդրման ու փոխվստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտության մասին։

Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն բավարարվում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունն իրենց կառավարության ծրագրում ընդգծելով։ Օրինակ՝ Փաշինյանն ավելի առաջ գնացող քայլ է կատարում՝ կառավարության նիստում հայտարարելով, թե Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան Հայաստանի ուղղությամբ։ Իրականում այս հայտարարությունը շատ տարօրինակ էր, քանի որ մինչև հիմա Անկարայից որևէ դրական ազդակ չի նկատվել, որը կարող է Հայաստանի համար ընդունելի լինել։ Ավելին՝ թուրքական կողմն ամեն ինչ արել է տարածաշրջանն ապակայունացնելու համար։ Թուրքիան ամեն անգամ աջակցություն է հայտնում Ադրբեջանին և այդ երկրին մատակարարում ժամանակակից սպառազինություն։ Իսկ շատ դեպքերում հենց թուրք սպաներն են մարզում ադրբեջանական բանակը։

Եվ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում թուրքական անմիջական ներգրավվածությունը տեսանելի էր նաև վարձկան ահաբեկիչների տեսքով, որոնց Անկարան վարձել էր Արցախի դեմ «ջիհադի» համար։ Ու եթե պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները բարձրացնում էին Թուրքիայի կողմից վարձկան ահաբեկիչների օգտագործումը դատապարտելու խնդրի մասին, ապա հիմա, կարծես, «մոռացել» են այս թեման։ Բայց հարցն այն է, որ Ադրբեջանի հաղթանակից հետո էլ Արցախի հետ կապված Անկարան շատ հեռուն գնացող նպատակներ ունի։

Պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Թուրքիան մտադրություն ունի Արցախում Սիրիայից բերված թուրքմենական ցեղերի բնակեցնել։ Իսկ հիմա էլ քննարկումներ կան, որ Աֆղանստանից եկած փախստականներին կարող են Արցախ բերել, ինչու չէ, նաև դրա անվան տակ մոջահեդ գրոհայինների որջեր ստեղծել Արցախից բռնազավթված տարածքներում։

Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի որևէ լուրջ քայլ չի կատարում։ Անգամ պատերազմի ժամանակ ամեն անգամ կոնկրետ դիրքորոշում արտահայտելուց առաջ Ալիևը հայացքն ամեն անգամ հառում էր Անկարայից եկող ազդակներին։ Ստացվում է, որ եթե Ադրբեջանն այս օրերին ինտենսիվորեն խախտում է հրադադարի ռեժիմը ու սադրանքների է դիմում, միանշանակորեն, դա տեղի է ունենում Անկարայի բացահայտ աջակցության պայմաններում։ Նաև լուրջ դիտարկման առարկա է այն հանգամանքը, թե ինչպես թուրքական ղեկավարությունն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու պարագայում։

Ըստ նրա, նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, որն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի կնքման համար: Թուրքիայի նախագահի ուղերձն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ վերջնականապես հրաժարվի Արցախից, իսկ մյուս կողմից էլ՝ ճանաչի առկա հայ-թուրքական սահմանը, այսինքն, ընդունի Կարսի պայմանագրի պայմանները և հրաժարվի պահանջատիրությունից ու Ցեղասպանության հարցը բարձրաձայնելուց։ Ստացվում է, որ Թուրքիայից եկող «դրական ազդակները» նախապայմանների լեզվով խոսելն է։ Հնարավոր է, որ ժամանակի ընթացքում նոր նախապայմաններ ևս առաջ քաշվեն։

Բայց զարմանալի է, որ իշխող ՔՊ-ի ներկայացուցիչները սին հույսեր են տածում, որ շատ շուտով սահմանները բացվելու են, ու սկսվելու է թուրքերի հետ առևտուրը։ Դե, հանրությունից գաղտնի մեր հայրենիքի տարածքները թշնամուն հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ ստորագրած իշխանությունները հանուն իրենց պաշտոնների կարող են նաև համաձայնել թուրքական կողմից առաջ քաշված նախապայմանների կատարմանը։ Համենայնդեպս, ժամանակը ցույց կտա, թե իրադարձություններն ինչպես կարող են դասավորվել»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 348 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am