Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. առաջարկում եմ մտահոգ անձանց նախաձեռնող խումբ ստեղծել. Արա Զոհրաբյան. video

Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել. առաջարկում եմ մտահոգ անձանց նախաձեռնող խումբ ստեղծել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի և դրա հետևանքների հետ կապված ունեմ հետևյալ կարծիքը (եթե այլ կարծիքներ կան, հետաքրքրությամբ կլսեմ/կկարդամ)՝

1. Կորոնավիրուսը արհեստական վիրուս է եւ սա նշանակում է, որ ինչ որ մի նպատակով է ստեղծվել և տարածվել.

2. Կորոնավիրուսը պատկանում է սուր շնչառական վարակների խմբին. նույն խմբին է պատկանում օրինակ գրիպը: Սա նշանակում է, որ չի լինելու մի պատվաստանյութ, որը վերջնականորեն այս վիրուսը կվերացնի, հետևաբար մարդը մշտապես պետք է պատվաստանյութ ընդունի ( օրինակ՝ 6 ամիսը կամ մեկ տարին մեկ).

3. Վարակվածների մեջ մահացությունը 2 տոկոս է (ԱՇԽԱՐՀՈՒՄ՝ 03.09.21թ. դրությամբ կա 217.396.223 վարակված, և 4.511.837 մահացած, մահացությունը կազմում է 2 տոկոս, Հայաստանում՝ 243.981 վարակված և 4892 մահացած, մահացությունը կազմում է 2 տոկոս).

4. Պատվաստանյութերի բոլոր բաղադրիչները ստուգվում են անվտանգության տեսակետից: Դրանք պատշաճ փորձարկում չեն անցել, որի համար ըստ տարբեր մասնագետների անհրաժեշտ է առնվազն 5 տարի.

5. Պատվաստանյութերի արդյունավետությունը բարձր չէ և չի ապահովագրում մարդուն կորոնավիրուսից (օրինակ ըստ պաշտոնական տեղեկության Աստրա Զենեկայի արդյունավետությունը 63 տոկոս է).

6. Բժիշկները պատվաստանյութերի վերաբերյալ չունեն միասնական վերաբերմունք: Մի մասը դրանք համարում է վնասակար մարդու առողջությանը: Նշվում է, որ դրանք կարող են ազդել մարդու գենոմի վրա:

7. Չպատվաստված մարդկանց նկատմամբ իրավական սահմանափակումներ և այլ իրավական հետևանքներ կիրառելը (պարգևավճարի չվճարում, աշխատանքից ազատում և այլն), ի տարբերություն պատվաստվածների ոչ միայն անօրինական է և խտրական, այլ նաև անտրամաբանական:

Վերը նշվածը հաշվի առնելով շարունակում եմ պնդել, որ՝

- Պատվաստվելու հարցը պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու գիտակցված որոշումը.

- Չի կարելի պարտադրել քաղաքացիներին պատվաստվել:

Ինչու, որովհետև այս պայմաններում, երբ որ մենք գործ ունենք պատշաճ փորձարկում չանցնած պատվաստանյութերի հետ, նշանակում է, հիմա դրանք ընդունելը բժշկական փորձի հետևանք է, իսկ բժշակական փորձերն առանց մարդու համաձայնության իրականացնելը Սահմանադրությամբ արգելվում է:

Այս հարցերն ուսումնասիրելու, քաղաքացիների իրավունքները պաշտպանելու և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու նպատակով, առաջարկում եմ մտահոգ բժիշկներին, իրավաբաններին (փաստաբաններին), լրագրողներին և այլ մասնագետներին միասին ստեղծել նախաձեռնող խումբ: Կխնդրեմ այստեղ կամ անձնական նամակով գրել»,- նշել է Զոհրաբյանը:

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան Վեհափառ Գարեգին Բ-ի վճռական պատասխանը՝ Փաշինյանի քննիչ հանձնաժողովին (video) Մшրդшսպան ադրբեջանցիներին դուք թողել եք՝ Ջերմուկից հանգիստ հեռանան․ Անժելա Թովմասյան (video) ՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել է ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցուց տուժած Անի Ավետիսյանը հերքում է ադրբեջանցու ցուցմունքը (video) «Я требую ответа Алиева: азербайджанский солдат встанет перед армянским судом», - генерал (video) ԱՊՀ-ում շատ վտանգավոր բան է եղել․․․ Փաշինյանն արդեն շտապում է, այլապես․․․ Ռոբերտ Մարգարյան (video) Ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխվելու է․․․ տնային կալանք կտան, ու․․․ փաստաբան (video) #ՈՒՂԻՂ․ «Ինձ գցել է կառավաթի վրա ու խփել․․․»․ սարսափելի մանրամասներ՝ զինված ադրբեջանցու հարձակումից (video) Խաղեր չտա՛ք․ ԱՄՆ-ն Ուկրաինան պետք է հանձնի Ռուսաստանին․․․ իրավիճակը նոր թափ է ստանում (video) Մի՛ ստիպեք՝ զբաղվեմ Նիկոլի հոգեվերլուծությամբ․ Արթուր Խաչատրյանի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա խոսքին (video) Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Խաբու՛մ ես․․․ հենց հիմա ասա՝ ինչ ես Ալիևի հետ պայմանավորվել Թուրքմենստանում․ Աբովյանը՝ Փաշինյանին (video) Քեմալ Քըլըչդարօղլուն Ալիևին կոչ է արել հանգիստ թողնել կանանց Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ՝ նոր «թեստ-դրայվի» միջոցով մարդկանց տրամադրություններն ուսումնասիրելու նպատակով. Արմեն Հովասափյան Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ Շարմազանով Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ Գալստյան Իսրայելը թույլ չի տա, որ Հորդանանից արևմուտք արաբական բանակ հայտնվի. Նեթանյահու Եվրոպայի խորհուրդը խախտումներ է հայտնաբերել Թուրքիայի հոգեբուժական հիվանդանոցներում և միգրացիոն կենտրոններում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունն այդ ժամանակ վատացավ․ ի՞նչ պայմաններում են պահում նախագահին (video) Ոչ մի խաղաղության մասին խոսք չի կարող լինել. Վարուժան Գեղամյան Միկոյանը ձայնագրություն միացրեց․ «Երբ Քոչարյաները հայտնվում են պադվալում, դա ավարտվում է հաղթանակով» (video) Հրդեհ՝ Երևանում Բաքվի բանտում չունենք Արցախի ղեկավարությունից հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում՝ ունենք․ Բագրատ Միկոյան Ալիևը ճնշել է Փաշինյանին՝ մեղքերդ լսի՛ր, պիտի խոստացածդ կատարես․ Արթուր Խաչատրյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am