«Արայիկի տված 10 միլիոնն իրա գլխին տված, եթե չի կշտացել, թող կշտանա». քաշաթաղցիների ակցիան (video)
Քաշաթաղի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, որոնք պահանջում են վերադարձնել իրենց տները, կամ արժանապատիվ փոխհտուցում տալ:
«Մեր պահանջը հետեւյալն է. թող գան հստակ ասեն, որ էսինչ ամսին, էսինչ օրը ապահովված եք լինելու ամեն ինչով: Ոչ թե տարբեր տեղերից լսենք, որ մեկը տոպրակներով դոլարներ է տանում: Կամ էլ թող մեքենաները նստացնեն, մեզ տեղափոխեն Ռուսաստան, Եվրոպա: Արայիկ Հարությունյանը մեզ համար գոյություն չունի: Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք, որ կամ տեղահանված ժողովրդին պատասխան տան, կամ փախստականի կարգավիճակ տան, արտահանեն:
Մեր երեխաներն այսօր էլ ծառայում են Արցախում, բայց ում համար են ծառայում, կռիսների՞, ոհմակների՞, թե՞ անասունների»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
