Շատ մի ոգևորվեք

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. Գուցե բնական է, անգամ կանխատեսելի էր, որ ընտրություններից հետո, ստացած 53 տոկոսից, գործող իշխանությունը պետք է ոգեւորվի ու ցինիզմով համակվի։ Չէ՞ որ անգամ իրենց ամենավառ երազում չէին կարող տեսնել, որ հասարակության կեսից ավելին իրենց ասելու է «այո» եւ քարտ-բլանշ է տալու, որ շարունակեն 3 տարում արածը։ Այսինքն՝ ավերեն ու ոչնչացնեն համակարգեր, պառակտեն հասարակությանն ու թշնամանք սերմանեն, պատերազմում պարտվեն եւ Արցախի մեծ մասը հանձնեն, հազարավոր զոհեր տան ու դրանց մասին խոսեն այնպես, ասես այդպես էլ պետք է լիներ։ Ու միաժամանակ այս ամենի մեղքը շարունակեն բարդել իրենցից 3-5-10 անգամ 20 տարի առաջ պաշտոնավարած քաղաքական ուժերի եւ իշխանությունների վրա։ Եվ այս ամենին զուգահեռ մուննաթ գան հասարակության վրա, ծեծի ենթարկեն ընդդիմությանը, իրենց մերժողներին բանտ նստեցնեն, իրենց քննադատողների դեմ քրեական հոդվածներ ընդունեն եւ հպարտ քայլեն երկրում՝ առանց ամոթի ու զղջման։

Բայց անգամ եթե մեր հասարակության 53 տոկոսը, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, նրանց ասել է «այո» եւ երկարաձգել նրանց հասանելիք ժամանակը, դա դեռ չի նշանակում, որ ընտրությունների ելքը թուլացրել է երկրում ստեղծված լարումը, լուծել է մեր պետության առաջ ծառացած խնդիրները, հանրային համերաշխության մթնոլորտ է ձեւավորել կամ արտաքին թշնամիների ու բարեկամների հետ հարաբերություններն է կարգավորել։ Անգամ այդ 53 տոկոսի մաս կազմող անձինք եւ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք մտածելու դույզն-ինչ ունակություն ունեն, շատ լավ հասկանում են, որ ընտրությունները ոչ մի հարց չեն լուծել՝ երկրում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել։ Մենք նույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, ինչ հունիսի 19-ին։ Բացարձակապես ոչինչ չի փոխվել։

 

դիտվել է 812 անգամ
Լրահոս
ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am