«Facebook»-ը կստեղծի սեփական օնլայն-հեռուստաընկերությունը
«Facebook» սոցիալական ցանցը պատրաստվում է զբաղվել սեփական հեռուստահաղորդումների արտադրությամբ, որոնք պետք է ունենան օրիգինալ բովանդակություն: Այս մասին գրում է «Life.ru»-ն:Facebook-ը բանակցություններ է վարում հոլիվուդյան ստուդիաների և գործակալությունների հետ «հեռուստատեսային որակի շոու» արտադրելու շուրջմ նաև պատրաստվում՝ ամռան վերջին օրիգինալ արտադրանք թողարկել: Հաղորդումների հիմնական թիրախային խումբը 13-ից 34 տարեկաններն են: «Netflix»-ի և «Amazon»-ի նման հաղորդումների շարքերից այն տարբերվում է նրանով, որ շարքի յուրաքանչյուր մասը դուրս կգա մեկ առ մեկ, այլ ոչ թե ամբողջ սեզոնը միաժամանակ: «Facebook»-ում այս տեղեկատվությունը չի մեկնաբանվել:
