Դալիի գերեզմանը կբացեն
Մադրիդի դատարանը ընդառաջել է 60-ամյա իսպանուհի Պիլար Աբելին, ով պնդում է, որ իր հայրը Սալվադոր Դալին է: Այս մասին գրում է «Vesti.ru»-ն: Կնոջ խոսքով՝ նկարիչը հարաբերություն է ունեցել իր մոր հետ, ով եղել է սպասուհի 1955 թվականին: Ապացուցվելու դեպքում Պիլարը կստանա հսկայական հոնորարներ հոր աշխատանքի համար: Առաջին անգամ Պիլարը Դալիի դուստրը լինելու մասին հայտնել է դեռևս 2015 թվականին: Իսպանացին պնդել է, որ իր մայրը աշխատել է Դալիի հարևանությամբ գտնվող տանը որպես սպասուհի:
