Քալիֆորնիայում կործանիչ օդանավում պայթյուն է տեղի ունեցել
Քալիֆորնիայում, ԱՄՆ ռազմական աէրոդրոմում կործանիչ օդանավում պայթյուն է տեղի ունեցել, գրում է New York Daily News-ը։ Ինչպես նշվում է՝ երկու ծովային հետեւակայիններ, որոնք մեքենայի տեխզննումն էին իրականացնում, լուրջ այրվածքներ են ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Դիեգոյի Մարիմար ավիացիոն կայանում։ Երկու զինծառայողները հոսպիտալիզացվել են։
