Միրզոյանը Մոսկվայում է, ռուս միջնորդը՝ Բաքվում. Մոսկվան սլաքներ է ստուգում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին` Իգոր Պոպովին փոխարինել է անցած հուլիսին: Այսօր նա նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չի հաղորդվում:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը: «Արտգործնախարար Բայրամովը Խովաևին տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակի և այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է ադրբեջանական կողմը ետկոնֆլիկտային փուլում: Նա նաև պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, որոնք հիմնված պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքի վրա», - հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` Բայրամովն ընդգծել է, որ ռևանշիստական քաղաքականությունը հեռանկար չունի: Ըստ հաղորդագրության, կողմերը նաև քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը:

Այսօր Մոսկվայում է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որը արդեն հանդիպել է ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ: Սա Միրզոյանի առաջին աշխատանքային այցն է արտգործնախարարի պաշտոնը ստանձնելուց հետո։ Այցին ընդառաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն ծավալուն տեղեկանք է հրապարակել, որում այսօրվա հանդիպման օրակարգն էր, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաների վերջին երկու տարիների հանդիպումների և շփումների ամբողջական ցանկը, Հայաստանում ռուսական ընկերությունների ցանկն ու ներդրումների ծավալը։

ՌԴ-ի ԱԳՆ-ի տարածած փաստաթղթում, մասնավորապես ասված է, որ այսօրվա բանակցությունների առանցքային թեման Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքն է՝ ներառյալ հումանիտար հարցերը և Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը։ Տարածած տեղեկանքում նշված է նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի 66 անգամ խոսել են հեռախոսով, իսկ այս տարի 3 անգամ հանդիպել են և 14 հեռախոսազրույց են ունեցել։ Նշվում է նաև, որ Հայաստանում ռուսական ներդրումների ծավալը կազմում է մոտ 2,1 մլրդ դոլար՝ ընդհանուր ներդրումների 40 տոկոսը։

Լավրով-Միրզոյան հանդիպմանն ընդառաջ Մոսկվան հայտնում է նաև, որ անցած տարի համավարակի պայմաններում ֆիզիկական անձինք Ռուսաստանից Հայաստան են փոխանցել շուրջ 829 մլն դոլար։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ հայ-իրանական և հայ-թուրքական սահմանները վերահսկում են ռուս սահմանապահները։ Երեկ երեկոյան Մոսկվայում Արարատ Միրզոյանը ընթրիք է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։

Այսօր արդեն, Լավրովի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ասել է. «Տարածաշրջանում լարված իրավիճակը Բաքվի ապակառուցողական քաղաքականության հետևանք է։ Սա իմ առաջին արտասահմանյան այցն է որպես ԱԳՆ ղեկավար։ Դա պատահական չէ, քանի որ ՌԴ-ն ՀՀ ռազմաքաղաքական դաշնակիցն ու հիմնական տնտեսական գործընկերն է»: Արարատ Միրզոյանը հաստատել է հայկական կողմի՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի շրջանակում հարաբերությունների հետագա զարգացման պատրաստակամությունը։ Ընդգծելով բարձր մակարդակով մշտական շփումները պահպանելու կարևորությունը՝ Միրզոյանը նշել է, որ դա հատկապես կարևոր է արագ փոփոխվող միտումների և իրավիճակի ֆոնին, որը ստեղծվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ծավալած 44-օրյա պատերազմի ժամանակ։ «Մեր տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը մեր ռազմավարությունն է, և մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ ակտիվ երկխոսության։ Սակայն տարածաշրջանում պահպանվում է լարված իրավիճակը Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Բաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության իր պարտավորությունները։ Ավելին, խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը բացահայտ սադրիչ քայլեր է ձեռնարկում, որոնք ուղիղ ոտնձգություն են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչի հետ մենք բախվեցինք ս․թ․ մայիսի 12-ին։ Այդ բոլոր գործողություններն ուղեկցվում են շարունակվող հայաֆոբ և ագրեսիվ հայտարարություններով, Ադրբեջանի իշխանության հռետորաբանությամբ։ Բաքուն հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, առաջին հերթին, կապված ռազմագերիների և բռնի պահվող անձանց վերադարձի հետ»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Իսկ Լավրովը կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ազատել բոլոր ռազմագերիներին առանց որևէ նախապայմանի։ Սակայն, ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականության Ադրբեջանի ապօրինի գործողությունների՝ Մոսկվան խուսափել է խոսել:

Հայաստանի իշխանությանը, եթե չի հաջողվում դաշնակից Ռուսաստանից ստանալ ընդդեմ Բաքվի փոքր-ինչ խիստ հայտարարություն, ուրեմն՝ հայ-ռուսական հարաբերությունները այն մակարդակին չեն, որում պետք է լինեն:

Միրզոյանի այցը, թեև ճանաչողական է, այնուամենայնիվ, որ դա մեկնարկ է, Մոսկվան կփորձի նրա հետ գալ որոշակի պայմանավորվածությունների գալ, որոնք հնարավոր չէր Միրզոյանի նախորդի դեպքում:

Ինչպես դա կանդրադառնա Հայաստանի ինքնիշխանության պահպանման ու Արցախի ճակատագրի վրա՝ ցույց կտա ժամանակը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2019 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am