Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ. Խամենեի
«Մահմեդականները պարտավոր են պայքարել Իսրայելի դեմ»,- PressTV-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին։ «Այսօր Սիոնիստական ռեժիմի դեմ պայքարը պարտավորություն եւ անհրաժեշտություն է»,- նշել է Խամենեին՝ հավելելով, որ երբ թշնամին զավթում է մահմեդականների հողերը, ջիհադը (սրբազան պատերազմ) յուրաքանչյուրի պարտքն է դառնում: Նա ընդգծել է, որ Պաղեստինը մահմեդական աշխարհի թիվ մեկ խնդիրն է, սակայն որոշ մահմեդական երկրներ անտեսում են դա եւ մոռանում այդ մասին։
