Վլադիմիր Էտուշը վերակենդանացման բաժանմունքում է
Մոսկվայում հոսպիտալացվել է հայտնի ու սիրված դերասան 95-ամյա Վլադիմիր Էտուշը: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ նշելով, որ նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Կենցաղային վնասվածք է: Պոլիկլինիկայի աստիճանները բարձրանալիս կինը չի կարողացել նրան բռնել», - ասել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը Էտուշը ծնվել է 1922 թվականին՝ Մոսկվայում: Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, որի ժամանակ ծանր վիրավորում է ստացել: 1945թ. ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանն ու աշխատանքի անցել Վախթանգովի անվան թատրոնում:
