Մակրոնը Ռուսաստանին անվանել է ագրեսոր
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում Ռուսաստանն ագրեսոր է: Այս մասին գրում է «Interfax.ru»-ն: Այդ մասին Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ հունիսի 26-ին Փարիզում կայացած հանդիպումից հետո: «Ագրեսիան գալիս է Ռուսաստանից, այսինքն Ուկրաինան ագրեսոր չէ: Մենք նաև խոստովանում ենք, որ Ղրիմի բռնակցումը անօրինական է, նշանակում է, որ մենք բոլորս գիտենք, թե ով է պատերազմ հրահրել, և թե ով է ստեղծել այս իրավիճակը: Մենք, ինչպես եւ ԵՄ-ից մեր գործընկերները, չենք ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին»,- նշել է Մակրոնը:
