Էկոնոմիկայի նախարարը՝ թուրք-ադրբեջանական լոբբիստ

Բիզնես դաշտում շատ վատ համբավ ունեցող Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության թիվ 2 հեքիաթասացն է (թիվ 1–ը Նիկոլ Փաշինյանն է)։ Նա նաև թիվ 2 ադրբեջանաթուրքական քարոզիչն է (թիվ 1–ը կրկին Նիկոլ Փաշինյանն է)։

Վահան Քերոբյանը Գորիս–Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրանոց հատվածը ադրբեջանական է համարում՝ հղում անելով ինչ–որ քարտեզների։

Քերոբյանի ադրբեջանասիրությունն ու ադրբեջանամետությունն այնքան մեծ է, որ նրա մոտ մանկական հիշողություններ է արթնացնում։ Վահանը հիշում է, թե ինչպես էին ադրբեջանցիները մեր շուկայում միրգ ու բանջարեղեն վաճառում։ Նոստալգիայա կա մոտը, ինչ կարող ես անել։

Բայց միայն նոստալգիայով չի ՀՀ էկոնոմիկայի նախարարը ապրում։ Նա, «Ապագա կա ապագա» կարգախոսի շրջանակներում, նոր ապագա է բացում ․․․ Ադրբեջանի համար։

Բանն այն է, որ Քերոբյանը Հայաստանում լոբբինգ է անում հայտնի մեծահարուստ Դավիդ Յակոբաշվիլիի օգտին։ Նախարարն, իհարկե, նրա անունը չտվեց ու չնշեց, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը, բայց հայտարարեց, որ 60 միլիոն դոլարանոց ներդրումային ծրագիր կա Վրաստանից (սա մեծագույն բլեֆ է, որին առանձին նյութով կանդրադառնանք) և այդ ծրագրի շրջանակներում Հայաստանում նոր բենզալցակայաններ են կառուցվելու։

Յակոբաշվիլին ղեկավարում է վրացական «Petrocas Energy Group»–ը և զբաղվում է բեռնափոխադրումներով։ Սա այն թալանչի կազմակերպությունն է, որը Հայաստան եկող վագոնները տեղափոխում է շատ թանկ գնով ու այդպիսով մտնում հայ սպառողների գրպանը։ Ու հիմա եթե այս կազմակերպությունը դեպի Հայաստան բենզին փոխադրողից վերածվի նաև Հայաստանում բենզին ծախողի, ապա հայ սպառողները կթալանվեն կրկնակի։ Բայց դա դեռ կես դժբախտությունն է։

Էկոնոմիկայի նախարարը լոբբինգ է անում Յակոբաշվիլու համար այն դեպքում, երբ հայտնի է, թե ով է վառելիքի շուկայում «Petrocas Energy Group»–ի գործընկերը։ Անտեղյակներին տեղեկացնենք՝ թշնամական Ադրբեջանը ղեկավարող ալիևների կլանին պատկանող նավթային «SOCAR»–ը։ Ասել է թե՝ ի դեմս Յակոբաշվիլու կազմակերպության հայաստանյան հեղուկ վառելիքի շուկա է ուզում մտնել Ադրբեջանը։ Մեկնաբանեք ինքներդ։

Կորյուն Մանուկյան

.7or.am

դիտվել է 1428 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am