Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարվել է Telegram-ի օգնությամբ. նոր մանրամասներ
Telegram մեսենջերն օգտագործվել է ահաբեկչական այն գործողության կատարողի եւ ղեկավարողի կողմից: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի անվտանգության համապետական ծառայության (ԱՀԾ) Հասարակական կապերի կենտրոնում: «Ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում կատարված ահաբեկչական գործողության հետաքննության օպերատիվ ուղեկցման ընթացքում Ռուսաստանի Անվտանգության համապետական ծառայությունը ստույգ տեղեկատվություն է ստացել մահապարտ ահաբեկչի վերաբերյալ»,- ընդգծել են ԱՀԾ-ում:
