Ադրբեջանցի սեփականատերը հեգնում է հայաստանցի արտահանողներին.միայն մի դեպքում ծիրանը կմտնի շուկա, եթե մակնշվի իբրև ադրբեջանական

Այս օրերին շարքային ստատուսագրերից մինչև ԱԺ պատգամավորներ սոցիալական ցանցերում փորձում են համոզել, որ «Սպայկա» ընկերությունը ոչ մի խոչընդոտ չի ստեղծում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում Հայաստանից ծիրան արտահանող անհատ ձեռներեցների համար, իրականությունը, սակայն այլ է: Արդեն օրեր շարունակ Կրասնոդարի մեծածախ շուկան փակ է մնում Հայաստանից ծիրան արտահանող անհատ ձեռներեցների համար: Շուկաներից մեկի ադրբեջանցի սեփականատերը Հայաստանից ծիրան արտահանողներին փոխանցել է, որ իրենց շուկայում ծիրան կարող է վաճառել միայն «Սպայկա» ընկերությունը: Նա նաև փոխանցել է, որ սահմանափակումները միայն ծիրանին են վերաբերվում, օրինակ, սմբուկի հարցում խնդիրներ չկան: Շուկայի ազերի սեփականատերը նաև հեգնում է հայաստանցի արտահանողներին, թե միայն մի դեպքում է պատրաստ թողնել, որ ծիրանը մտնի շուկա՝ այն պետք է մակնշվի իբրև ադրբեջանական: Սոցցանցերում «Սպայկայի» պաշտպանյալները վկայակոչում են ընկերության ղեկավարների հետ մասնավոր զրույցները, որտեղ վերջիններս հավաստիացնում են, որ իրենք կապ չունեն այդ ամենի հետ: Ավելին՝ պատրաստվում են պաշտպանել և օգտակար լինել փոքր արտահանողներին: NewsBook-ի հետ կապ հաստատած գործարարը տեղեկացրեց, որ ծիրանով բեռնված իր մեքենայով վաղը կլինի Կրասնոդարի շուկայում: Եթե, իսկապես «Սպայկայի» ղեկավարությունը պատրաստ է աջակցել շուկայի ղեկավարության հետ ընդհանուր հայտարարի գալու հարցում, ապա անհատ ձեռներեցը պատրաստ է ընդունել «Սպայկայի» մեծահոգությունը: Վերջին օրերին ծիրանի գների նվազեցման պատճառով գյուղացիները փողոց դուրս եկան և ցույց արեցին: Առաջացած աղմուկից «Սպայկան» այսօրվանից ծիրանի գինը բարձրացրել է: Գյուղացիների տեղեկացմամբ՝ այսօր «Սպայկան» ծիրանը գնել է 400 դրամով՝ մինչդեռ երեկ 350-ով էին վաճառել ընկերությանը: Ի դեպ, NewsBook-ի տեղեկություններով, ծիրանի գների կտրուկ նվազեցման համար  Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչները ընդդեմ «Սպայկայի» բողոքի ակցիայի են դուրս գալու: Նյութի աղբյուրը ` Newsbook.am  

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Երևանում Փաշինյանի իշխանության վերարտադրությունը Բաքվի համար իսկական հաղթանակ կլինի․ Սուրենյանց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «զրպարտության գործով» հաղթել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանին Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանության մասին խոսելուց հետո թիրախավորվել է․ ադրբեջանագետ Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը Ադրբեջանին «հանձնելու» գործընթացը Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Մենք տանջվում ենք Նիկոլի ձեռը․․․ Ռոբերտ Քոչարյանը կարող է այդ հարցին լուծում տալ․ հարցում (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին «Սրիկանե՛ր, 5 ամիս սպասեցրել եք ու գիտե՞ք՝ ինչ է ասել ԱԱԾ-ն անհետ կորածների ծնողներին»․ Ստեփանյան (video) «Նիկոլն Էրեբունիում խայտառակվել են․ հետևից թքել են»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով «Միդոկալմ» դեղամիջոցի դեֆիցիտ է դեղատներում. Քաղաքացիներն ահազանգում են «Էդ հիվանդանոցի չափ քար ընկներ գլխիդ»․ Ռուզան Ստեփանյան (video) Նիկոլը Սյունիքում քարոզարշավի ժամանակ խոստացավ հանձնել (video) Իրավիճակը լարված է․ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վտանգավոր վիճակում են․ Վարդան Օսկանյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան (video) Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am