Շուռնուխը կտրվել է մարզկենտրոնից. գյուղի բնակիչներն էլ անցել են ինքնապաշտպանության. Շուռնուխի գյուղապետ

Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրել է, թե չգիտի՝ ինչպես թշնամին փակեց մայրուղու մի մասը։ Տեղեկացրեց միայն, որ կեսգիշերից մեկ ժամ առաջ ոստիկանությունը թույլ չէր տալիս մեքենաների տեղաշարժը։

«Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները ծառայություն էին իրականացնում գյուղի տարածքում։ Իրենք են հրաման ստացել, որ քաղաքացիական մեքենաների հոսքը կանգնեցնեն ու երեկ կանգնեցրել են մինչև մոտ 24-ը ու հետո հրաման է եղել բաց թողնեն, ու քաղաքացիական շարասյունը գնացել է»։

Արշակյանը տեղեկացրեց, որ հայ սահմանապահները իրենց տեղում կանգնած են, գյուղի բնակիչներն էլ անցել են ինքնապաշտպանության, ևս իրենց տեղում են։

«Հասկանում են, որ պետք է զգույշ լինեն, ամեն պահ ամեն ինչ կարող է լինել, չենք հասկանում»։
Արշակյանը տեղեկացրեց, որ բանակցությունների վերսկսման մասին տեղեկություն չունի, հնարավոր էլ չէ իմանալ, քանի որ ճանապարհները փակ են, տեղաշարժը չի թույլատրվում։

«Ճանապարհը փակ է, հիմա մեքենաների ոչ մի շարժ չկա, բանակցությունների մասին տեղեկություն չունեմ։ Ինձանից 12 կմ հեռու են, չգիտեմ ինչ է կատարվում, ես փորձում եմ գնալ, մեր սահմանապահներն ասում են՝ իզուր մի գնա, չի ստացվելու»։

Շուռնուխից գործող այլընտրանքային ճանապարհ այս պահին չկա, սակայն կան հնարավորություններ։ Եթե բնակիչների համար առաջնահերթ լինի նոր ճանապարհի կառուցումը՝ կունենան այլընտրանքային ճանապարհ, որովհետև կան միջազգային կազմակերպություններ, որոնք ուզում են ճանապարհը բարեկարգել համայնքի հետ միասին։ Գյուղում երեկվանից բնակիչներն արդեն անհանգստացած են։

«Անհանգստություն կա, որովհետև նման բան տեղի չէր ունեցել այսքան ժամանակ։ Գալիս-գնում էին, հանգստացնում ես, որ սաղ նորմալ ա, վերահսկում են։ Տղաներին, ովքեր զենք ունեն, բացատրում ես, որ զգույշ լինեն՝ ականջները սրած, աչքերը չռած, ամեն դեպքում ամեն բան կարող է լինի, չենք հասկանում»։

Արշակյանն ասում է՝ ադրբեջանցիների՝ ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը փակելուց հետո ամբողջ մարզկենտրոնից իրենք կտրված են։ «Եթե Գորիսի ու Կապանի մեջտեղի գյուղը վերջին գյուղը Գորիս համայնքի Շուռնուխն է, ու եթե Շուռնուխը փակ է՝ մայրուղին չի աշխատելու։ Չգիտեմ հետո ինչ է լինելու, կփորձենք մոտիկանալ, հասկանալ»,- եզրափակեց համայնքի ղեկավարը։

դիտվել է 768 անգամ
Լրահոս
«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք» Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. «Փաստ» Ո՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am