Էրդողանի`Գերմանիա այցի ժամանակ նոր բախումներն անխուսափելի են/տեսանյութ/
Die Welt պարբերականի փոխանցմամբ, Գերմանիայի իշխանությունները դեմ են արտահայտվել, որպեսզի G20 գագաթաժողովին, որը տեղի կունենա Համբուրգ քաղաքում` հուլիսի 7-8-ին, ժամանեն նաեւ Վաշինգտոնում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները: Գերմանիայի հատուկ ծառայությունները նաեւ զգուշանում են, որ Էրդողանի ժամանումը կարող է բախումներ առաջացնել նրա կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ, այդ թվում` թուրքական սփյուռքի եւ քրդերի մասնակցությամբ:
