Պատմական որոշում` նաև Ցեղասպանության ճանաչման պատճառով

Գերմանիայի Բունդեսթագը հավանություն տվեց Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից զինվորականներին դուրս բերելու մասին որոշմանը: Առաջարկին կողմ քվեարկեցին 569 պատգամավորներից 461-ը: Գերմանացի զինվորականների դուրսբերման պատճառ է դարձել պաշտոնական Անկարայի կողմից Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների ավիաբազա այցելելու արգելքը: Անկարայի և Բեռլինի միջև լարվածության պատճառներից են Թուրքիայից ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո փախուստի դիմած մի խումբ բարձրաստիճան զինվորականների՝ Գերմանիայում քաղաքական ապաստան ստանալը, մինչ այդ էլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի ընդունած բանաձևը: 2015թ. Գերմանիան Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայել է վեց «Տորնադո» տիպի հետախուզական ինքնաթիռներ, մեկ լիցքավորող օդանավ և 260-հոգանոց անձնակազմ: Գերմանական զորախումբն ընդգրկված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում՝ ապահովելով ավիահետախուզությունը և կատարելով նյութատեխնիկական մատակարարումներ: Այսպես` հուլիսի կեսերից Գերմանիան կսկսի դուրս բերել իր զորախումբը Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից: Գերմանացի զինծառայողներն ու օդանավերը կտեղափոխվեն Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազա: Այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենը՝ գերմանական «Բիլդ» թերթին կիրակի օրը տված հարցազրույցում: Նա նշել է, որ գերմանական զորքերը կշարունակեն ներգրաված մնալ «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող միջազգային կոալիցիայում: Գերմանիայի պաշտպանության նախարարն ասել է, որ վերատեղակայման գործընթացում ամենակարևորը սեփական զորքերի անվտանգությունն ապահովելն է, ինչպես նաև ապահովել, որ օդանավերի թռիչքների ընդհատումը կարճ տևի: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը «Անադոլու» գործակալությանը նշել է, որ Գերմանիան ինքն է որոշելու իր զորախումբը դուրս բերելու ժամկետները: Նրա խոսքերով՝ Անկարան չի պատրաստվում շտապեցնել Բեռլինին, կամ ճնշում գործադրել, որովհետև չեն ցանկանում, որ դա ազդեցություն ունենա իսլամիստների դեմ պայքարի վրա: Ըշըքը հայտնել է, որ գերմանացի իր պաշտոնակցի հետ հեռախոսով քննարկել է այդ հարցը: Նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի իշխանություններին կոչ է արել վերանայել այն հարցերը, որոնց պատճառով Բեռլինը որոշեց դուրս գալ Ինջիրլիքից: «Գերմանիայի հետ հարաբերություններում Թուրքիան լարվածություն չի ցանկանում, բայց և Բեռլինը պետք է հաշվի առնի Անկարայի համար զգայուն հարցերը և Ինջիրլիքից դուրս գալու որոշումը դիտարկի այդ տեսանկյունից», - «Անադոլու» գործակալությանն ասել է Թուրքիայի Պնախարարը: Սակայն, Բեռլինը Ինջիրլիքից դուրս գալու համար արդեն ժամկետներ է նշում: Գերմանիայի պաշտպանության նախարարը ասել է, որ մինչև հունիսի վերջը կպահպանեն «Իսլամական պետության» խմբավորումների դեմ պայքարի միջազգային կոալիցիայի գրաֆիկը: Այնուհետև որքան հնարավոր է շուտ՝ հուլիսի կեսերից, Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազա կտեղափոխի լիցքավորող օդանավերը: Մի քանի օրից՝ հուլիսի երկրորդ կեսին դրանք կվերսկսեն թռիչքները: «Հետախուզական «Տորնադո» օդանավերի, օդից կատարվող լուսանկարների գնահատման սարքավորումների տեղափոխումն ավելի բարդ է, դրա համար երկու ամիս կպահանջվի՝ օգոստոսից մինչև սեպտեմբեր: Հոկտեմբերից «Տորնադոներ»-ը կվերսկսեն թռիչքները», - ասել է Գերմանիայի Պնախարարը: «Դեյլի Սաբահ» թերթը, վկայակոչելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրները, այսօր գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հուլիսի 7-ից 8-ը այցելելու է Գերմանիա: Այցը կատարվում է Ինջիրլիքից դուրս գալու Գերմանիայի նախապատրաստական աշխատանքների ժամանակահատվածում: Հունիսի 7-ին պաշտոնական Բեռլինը հայտնեց, որ առաջիկա ամիսներին գերմանական զորախումբը Ինջիրլիքից կտեղափոխվի Հորդանան, քանի որ Անկարան արգելում է Բունդեսթագի պատգամավորների այցելությունը Ինջիրլիքում գտնվող գերմանացի զինծառայողներին: Նշենք, որ սա առաջին անգամը չէր, երբ Անկարան նույն ձևով ճնշում էր գործադրել Բեռլինի վրա: 2016թ. ամռանը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո, Թուրքիան երկար ժամանակ չէր արտոնում գերմանացի պատգամավորների այցելությունը Ինջիրլիք ավիաբազա: Հիշեցնենք, որ անցյալ տարի հունիսին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ, արձանագրվեց մեկ դեմ և ձեռնպահ քվե: Գերմանիայի խորհրդարանի ընդունած բանաձևը վերնագրված է՝ «1915թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»: Բանաձևի քննարկումների ընթացքում Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչները ակցիա էին կազմակերպել Բունդեսթագի շենքի՝ Ռայխսթագի առաջ և ծափողջյուններով, երգով ու պարով ընդունեցին բանաձևի ընդունման մասին լուրը: Քվեարկության նախօրեին պաշտոնական Անկարան ամենաբարձր՝ նախագահի ու վարչապետի մակարդակով նախազգուշացրել էր, որ փաստաթղթի ընդունման դեպքում Թուրքիան կվերանայի Գերմանիայի հետ քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերը: Նկատենք, որ Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005-ին ընդունել է 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չէր հիշատակվել «ցեղասպանություն» եզրույթը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am