Դուք համաձա՞յն եք, որ Ձեր գլխին ջարդվել է. Արթուր Ղազինյանը՝ Նիկոլ Փաշինյանին (video)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարց սկսեց՝ դատապարտելով այսօր ԱԺ-ում եղած քաշքշուկը: Նա նշեց՝ զրահուրելի տեսարան էր, երբ ռազմական համազգեստով մի քանի տասնյակ մարդ ուղղակի հարձակվել էին մի աղջկա վրա և ուզում էին հեռացնել:
Ղազինյանը հայտարարեց՝ Փաշինյանի աջակիցները Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածում են հետևյալ թեզը. «Խեղճ Նիկոլն ինչ աներ, Ղարաբաղը նախկինները ծախել էին, խեղճ «հարիֆի» գլխին ջարդվեց»: Պատգամավորն ասաց, թե ինքը համաձայն չէ այդ ձևակերպման հետ, սակայն հարցրեց՝ Փաշինյանը համաձա՞յն է այդ ձևակերպման հետ:
