Նիկոլի ֆաս հրահանգով անվտանգության աշխատողներն անում են այն, ինչ հրահանգվում է. Աննա Մկրտչյան (video)
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը պարանոցի, ձեռքերի եւ ոտքերի հատվածում վնասվածքներ է ստացել այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը։
«Նիկոլի ֆաս հրահանգը լսելով, անում են այն, ինչ հրահանգվում է»,- նշեց նա։
Միջադեպի առթիվ խմբակցությունը իրավական գործընթաց կսկսի, ինչի մասին ավելի ուշ կհայտարարեն։
Պատգամավորի դիտարկմամբ՝ խորհրդարանում մեծ թվով անվտանգության աշխատակիցների ներկայությունը ընդդիմադիրներին կաշկանդելու համար է։
«Ուզում են մեզ դրանով սահմանափակել»,- ասաց նա։
