Մինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել ինձնից. Ռոբերտ Քոչարյան (video)
Դատախազությունը դեռ ներողություն չի խնդրել ինձնից ապօրինի ազատազրկման համար: Այս մասին օգոստոսի 24ին կայացած դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«2018 թվականի օգոստոսին ինձ ձերբակալեցին նույն դահլիճում: Առաջին իսկ նիստից մենք բարձրաձայնեցինք 300.1 հոդվածի իրավական որոշակիության հարցը: Մնացած բոլոր որոշումները կայացվել են առաջին ձերբակալության ժամանակ: Մոտ երկու տարի բանտում անցկացրեցի միայն այն պատճառով, որ դատախազությունը համառորեն հրաժարվում էր ընդունել հոդվածի իրավական որոշակիության հարցը: Չնայած նրան, որ Հայաստանից եւ արտերկրից բոլոր հեղինակավոր մասնագետները միաձայն նույնն էին ասում»,- ընդգծեց Քոչարյանը:
