Արծվիկ Մինասյանը ստացել է մարմնական վնասվածք, հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին․ Վարդևանյան (video)
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մարմնական վնասվածք է ստացել, որն իրենից ակնհայտորեն ենթադրում է քրեորեն հետապնդելի արարք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
«Հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության մասին։ Ճիշտ կլինի նաեւ, որ պարոն Մինասյանը դատաբժշկական փորձաքննության ենթարկվի, եւ այն մարդիկ, որոնք հարվածներ են հասցրել Արծվիկ Մինասյանին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասաց նա։
