Պատգամավորներն իրար հարվածում են, անգամ, նիստերի դահլիճի աթոռներով. Լարված իրավիճակ ԱԺ-ում (video)
Ազգային ժողովում ընդմիջմանը իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է սկսվել։ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր կրկին մի քանի անգամ հնչեցրեց «կապիտուլյանտ» բառը, որից հետո իրավիճակն ԱԺ-ում լարվեց։ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից, որից հետո պատգամավորների միջև ծեծկռտուք սկսվեց, հնչեցին «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ։
Պատգամավորներն իրար հարվածում են անգամ նիստերի դահլիճ աթոռներով։
Դահլիճ են մտել նաեւ անվտանգության աշխատակիցները, որոնք փորձում են բաժանել պատգամավորներին։
