Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից. Փաշինյան (video)
Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին»,–ասաց նա և նշեց, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտ է դա մեկնարկելու համար։
