Մոսկվայում անհայտ դիմակավոր անձիք ոսկերչական խանութ են թալանել
Մոսկվայի հարավում երեք անհայտ դիմակավոր անձիք ավազակային հարձակում են իրականացրել խանութի վրա։ Այս մասին հայտնել է ՆԳՆ-ի Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ «Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ ոսկերչական խանութ էին մտել երեք դիմակավոր անհայտ անձիք, որոնք վաճառողին սպառնալով ատրճանակի նման առարկայով, սեյֆից ու դարակներից գողացել են ոսկերչական իրեր ու հետո փախուստի դիմել»,- հայտնել են ոստիկանությունից։
