Պակիստանում խաղալիք ռումբ է պայթել, զոհվել են վեց երեխաներ
Պակիստանի հյուսիս- արեւմուտքում պայթել է մանկական խաղալիք հիշեցնող պայթուցիկ սարքը, վեց երեխա է զոհվել, հայտնում է «Ֆրանս փրես» գործակալությունը։ 6-12 տարեկան վեց երեխա է զոհվել, եւս երկուսը ծանր վիրավորվել է։ Պայթուցիկ սարքի ծագումը դեռ չի պարզվել։
