Աֆղանստանի նախագահը պետական գանձարանից 169 միլիոն դոլար է գողացել․ Աֆղանստանի դեսպան

Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Ղանին գանձարանից գողացել է 169 միլիոն դոլար։ Այս մասին ասել է Տաջիկստանում Աֆղանստանի դեսպան Մուհամմադ Զոհիր Ագբարը:
Նախագահ Ղանիի փախուստը նա անվանել է «պետության և ազգի դավաճանություն» և ասել է, որ փոխվարչապետ Ամրուլլահ Սալեհին ճանաչում է՝ որպես Աֆղանստանի ղեկավար:
Ագբարը նաև ասել է, որ ինքը կկապվի Ինտերպոլի հետ՝ Աշրաֆ Ղանիին ձերբակալելու խնդրանքով, որպեսզի նրան տեղափոխեն միջազգային դատարան: