Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը, որոնք ԱՄՆ-ում ծեծել էին ցուցարարներին
Գերմանիայի իշխանությունները չեն ցանկանում երկրում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ տեսնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի թիկնապահներին, որոնք առնչություն են ունեցել Վաշինգտոնում երկու ամիս առաջ ցուցարարներին ծեծելու դեպքին, գրում է Welt am Sonntag թերթը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները։ Գերմանական հատուկ ծառայությունները նաեւ մտավախություն ունեն, որ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ժամանակ հնարավոր են Էրդողանի կողմնակիցների ու ընդդիմախոսների միջեւ բախումներ, աջ ու ձախ ծայրահեղականների, թուրքական սփյուռքի ու քրդերի մասնակցությամբ։
